News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Պարտավոր ենք պահպանել ժողովրդավարական սկզբունքները, որպեսզի կարողանանք դիմադրել ժամանակակից սպառնալիքներին: Այս մասին ՀՀ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էվանգելոս Տուրնակիսը:

Նախագահի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով hյուրին՝ նախագահը շնորհավորել է Հունաստանի Անկախության օրվա կապակցությամբ:

«Սրտանց շնորհավորում եմ Անկախության տոնի կապակցությամբ: Ձեզ և հույն ժողովրդին սովորական խոսքեր չեն, որ ուզում եմ փոխանցել, որովհետև, ըստ էության, ինչ-որ առումով մենք ևս նմանատիպ ճակատագիր ենք ունեցել: Ճիշտ է, մենք ավելի ուշ ենք կարողացել այդ նպատակին հասնել՝ անկախություն ձեռք բերել, բայց դուք անկախություն եք ձեռք բերել և այդ անկախությանը տեր եք կանգնել և մինչև հիմա էլ ոչ միայն նոր ժամանակների, ես այդպես կարող եմ ասել՝ նոր անկախության ժամանակների, այլ ամբողջ նույն ժողովրդի պատմության շարունակությունն եք դուք: Իրականում ժողովրդավարությունը հենց հիմնված է հունական փիլիսոփայական արժեքների վրա: Ձեզ հաջողություններ և նոր ձեռքբերումներ եմ մաղթում»,- ասել է Վահագն Խաչատուրյանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Տուրնակիսը նշել է, որ պատիվ է հյուրընկալվել նախագահական նստավայրում:

«Շնորհակալություն եմ հայտնում Ձեզ այս հնարավորության համար, որ ինձ այսօր ընդունում եք մեր տոնի կապակցությամբ շնորհավորելու համար:

Դուք ևս նշեցիք՝ մեր երկու ժողովուրդների ընդհանուր պատմական բնորոշ գծերի մասին: Պարտավոր ենք պահպանել ժողովրդավարական սկզբունքները, որպեսզի կարողանանք դիմադրել ժամանակակից սպառնալիքներին»,- մասնավորապես ասել է դեսպանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Հունաստանի սերտ համագործակցության խորացման վերաբերյալ հարցերի լայն շրջանակ:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում առկա տարածաշրջանային հիմնախնդիրներին: Երկուստեք շեշտվել է Լաչինի մարդասիրական միջանցքի բնականոն գործունեության վերականգնման հրամայականը:

Հանրապետության նախագահն իր խոսքում ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղության հաստատման և հարևանների հետ բարիդրացիական ու բնականոն հարաբերությունների հաստատման իր դիրքորոշմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ