
Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցում գտնվող «Մանուշակ» մանկապարտեզում հրդեհ է բռնկվել:
ՆԳՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հրդեհի մասին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել այսօր` ժամը 15։54-ին։
Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ: