News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Պրահայում գտնվող Չեխիայի նախագահի նստավայրը ստուգվում է գաղտնալսման համար։ Նման հանձնարարական է տվել երկրի նոր ղեկավար Պետր Պավելը՝ Պրահայի ամրոց տեղափոխվելուց առաջ, հայտնում է Չեխիայի հեռագրական գործակալությունը (ՉՀԳ):

Նախագահի մամուլի քարտուղար Մարկետա Ռժեգակովայի խոսքով, ամրոցի տարածքի ստուգումն իրականացվում է աստիճանաբար։ Նախագահի, նրա կնոջ ու վարչակազմի ղեկավարի համար նախատեսված սենյակներն արդեն ստուգվել են անվտանգության ծառայության կողմից, սակայն «ամրոցի թիմը դեռ վերջնական ստուգման ակտը չի ստացել»։ Ստուգումներ տեղի կունենան նաեւ Լումբե վիլլայում, որտեղ բնակվելու է նաեւ նախագահական զույգը։

Գործակալությունը նշում է, որ Պյոտր Պավելը Պրահայի ամրոց չի տեղափոխվել նույնիսկ իր երդմնակալությունից հետո, որը տեղի է ունեցել մարտի 9-ին։ Պատճառն ամրոցում հնարավոր գաղտնալսման վախն էր։ Նոր նախագահը կօգտագործի նույն գրասենյակը, ինչ իր նախորդները՝ Միլոշ Զեմանը, Վացլավ Կլաուսը եւ Վացլավ Հավելը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ