
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Քիշնևի քաղաքապետ Իոն Չեբանի գլխավորած պատվիրակությանը եւ քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
ՏԿԵ նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Իոն Չեբանը ներկայացրել է Քիշնևի կառավարման իրենց մոդելը, քաղաքային ծրագրերը, առկա դժվարությունները։
Նախարարը խոսել է ԱԼԳ գործընկերության շրջանակում Հայաստանի կողմից իրականացվող ծրագրերի մասին՝ մասնավորապես «Կանաչ քաղաք», էներգաարդյունավետ տեխնոլոգիաներ, «Խելացի քաղաք» ծրագրեր մասին։
Քիշնևի քաղաքապետը նշվածի վերաբերյալ ներկայացրել է իրենց փորձը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել փորձի փոխանակում իրականացնել, համագործակցել և համատեղ ծրագրեր իրականացնել։