News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայում կենդանիների խանութներից թռչուններ գնելու նկատմամբ հետաքրքրությունը կտրուկ աճել է։ Թուրքական լրատվամիջոցները գրում են, որ թութակների պահանջարկը 10 անգամ աճել է երկրի հարավ-արեւելքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից հետո, եւ հաղորդում են, որ թռչունները նախօրոք զգում են ստորգետնյա ցնցումները։ Այդ մասին գրում են թուրքական լրատվամիջոցները։

Խանութների աշխատողներն ասում են, որ ընտանիքները թռչուններին գնում են նաեւ, որպեսզի օգնեն երեխաներին հաղթահարել երկրաշարժի ժամանակ ունեցած վախը:

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Թուրքիայում 7,7 եւ 7,6 մագնիտուդով երկու ավերիչ երկրաշարժ է տեղի ունեցել։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Քահրամանմարաշ նահանգում։ Ստորգետնյա ցնցումները, որին հաջորդել են հարյուրավոր հետցնցումներ, հանգեցրել են շենքերի փլուզման Թուրքիայի 10 նահանգներում, ինչպես նաեւ հարեւան երկրներում, այդ թվում՝ Սիրիայում։ Թուրքիայի իշխանությունները երկրաշարժն անվանել են «դարի աղետ»։ Տարերային աղետի զոհ է դարձել ավելի քան 50 000 մարդ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ