
Առնվազն 16 մարդ է զոհվել Էկվադորի կենտրոնական Ալաուսի քաղաքում սողանքի հետեւանքով։ Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է երկրի արտակարգ իրավիճակների վարչությունը։
«Մինչ օրս տեղեկություն է ստացվել 16 զոհվածի, 16 ուժածի, 7 անհետ կորածի մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ընդհանուր առմամբ աղետի գոտում գտնվել է 500 մարդ։ Կարմիր Խաչի գնահատմամբ՝ ավերվել կամ վնասվել է 163 տուն։ Տեղում որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացվում։
Երկուշաբթի գիշերը սողանքը հարվածել է բնակելի շենքերին։ Փետրվարին արտակարգ իրավիճակների վարչությունը նախազգուշացրել է, որ Ալաուսի շրջանում լեռնային ապարների տեղաշարժի եւ հոսքի վտանգ կա։