News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երկուշաբթի երեկոյան ուղերձ է հղել համաքաղաքացիներին, որում հաստատել է, որ դատական բարեփոխումները, որոնք զանգվածային բողոքի ցույցեր են առաջացրել, կասեցվել են մինչեւ ամառ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ իշխող կոալիցիան պատրաստ է կառուցողական երկխոսության ընդդիմության հետ։ «Մենք պնդում ենք, որ անհրաժեշտ է փոփոխություններ կատարել դատական համակարգում, հնարավորություն կտանք լայն համաձայնության գալ։ Սա արժանապատիվ նպատակ է։ Ուստի, ելնելով իմ ազգային պատասխանատվությունից եւ հասարակության պառակտումը կանխելու ցանկությունից, ես որոշել եմ կասեցնել այս օրենքի երկրորդ եւ երրորդ ընթերցումը Կնեսետի այս նստաշրջանում, որպեսզի ժամանակ տանք օրենսդրության շուրջ համաձայնության հասնելու մինչեւ Կնեսետի հաջորդ նստաշրջանը,- ասել է վարչապետը,- Այսպես թե այնպես մենք կիրականացնենք մի բարեփոխում, որը կվերադարձնի իշխանության թեւերի միջեւ կորցրած հավասարակշռությունը»։

Իսրայելի արհմիությունների ֆեդերացիայի ղեկավարը դատական բարեփոխումները կասեցնելու Նեթանյահուի որոշումից հետո հայտարարել է համընդհանուր գործադուլի ավարտի մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ