News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թվային տեխնոլոգիաների խորհուրդը, որն աշխատում է Լեհաստանի կառավարության հետ, երկրի իշխանություններին խորհուրդ է տվել արգելել չինական TikTok հավելվածի օգտագործումը ծառայողական հեռախոսներում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Թվային տեխնոլոգիաների խորհուրդն իր դրական կարծիքն է հայտնում պաշտոնյաների եւ պետական կառավարման համակարգի աշխատողների կողմից չինական TikTok հավելվածն իրենց ծառայողական հեռախոսներից հեռացնելու պահանջի վերաբերյալ»,- ասել է խորհուրդը՝ ընդգծելով, որ շատ երկրներ արդեն նման որոշում են ընդունել։

Ըստ խորհրդի՝ չինական տեխնոլոգիական ընկերությունները կարող են աջակցել չինական իշխանություններին եւ նրանց հետախուզական գործակալություններին ամբողջ աշխարհում տվյալների հավաքագրման գործում, այդ թվում՝ քաղաքական նպատակներով: Մասնագետները նաեւ խորհուրդ են տվել, որ պետության գործունեության համար կարեւոր համակարգերը ստուգվեն չինական այլ տեխնոլոգիաների օգտագործման համար:

Ավելի վաղ Եվրահանձնաժողովը եւ ԵՄ խորհուրդը հայտարարել էին իրենց աշխատակիցների աշխատանքային հեռախոսներում այս հավելվածի օգտագործման արգելքի մասին։ Նման արգելք է մտցվել ԱՄՆ-ի եւ Կանադայի, ինչպես նաեւ մի շարք այլ երկրների պետական ծառայողների համար։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ