News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 11
USD
386.18
EUR
415.57
RUB
4.67
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթ օրը Բաքուն իր վերահսկողության տակ վերցրեց Արցախը Հայաստանին կապող այլընտրանքային ճանապարհը։ Արցախում կասկածներ ունեն, որ գործում է Բաքու-Երեւան, ավելի ճիշտ՝ Փաշինյան-Ալիեւ պայմանավորվածություն։ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում որքան հաճախ է խոսում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մասին, նույնքան հաճախ էլ պնդում է, որ խաղաղության պայմանագիր լինելու է։ Անցած շաբաթ դա ասաց կառավարության նիստում։ Իսկ խաղաղության պայմանագրի ստորագրումը, ըստ պրահյան պայմանավորվածության, նշանակում է Արցախի դե յուրե ճանաչում Ադրբեջանի կազմում։

Արցախի մեր հայրենակիցները կարծում են, որ, փակելով Հայաստանի հետ վերջին ճանապարհը, Նիկոլ Փաշինյանը փորձում է ապահովագրել իր իշխանությունը, որ հանգիստ ստորագրի պայմանագիրը՝ չմտածելով, թե արցախցիներն այդ ճանապարհով կշարժվեն Երեւան՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով։ Ըստ արցախցիների վարկածի՝ ճանապարհը կբացվի պայմանագիրը ստորագրելուց որոշ ժամանակ անց, եւ այն էլ՝ կթույլատրեն սահմանափակ թվով մարդկանց ելքը, իսկ մինչ այդ սոցիալական ծրագրեր կիրականացնեն Արցախից գաղթածների համար՝ փորձելով մեղմել հայրենազուրկ արցախցիների զայրույթը։

Մեր դիտարկմանը՝ իսկ ինչո՞ւ է այս ամենին մասնակցում ռուսական կողմը, ի վերջո, Արցախի հայաթափումը կնշանակի ռուսական կոնտինգենտի հեռացում Հարավային Կովկասից, ստացանք հետեւյալ պատասխանը․ «Եթե կողմերից երկուսը դեմ չեն, երրորդ կողմը պիտի հարմարվի այդ իրավիճակին, բացի դա՝ Արցախի հայաթափումը մեկ կամ երկու օրվա հարց չէ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ղեկավարությունն է որոշելու
Ճի՞շտ է, որ փոշմանել եք, գուցե վերեւների՞ց «դաբրո» չեք ստացել ու չեք էլ անելու՝ հետաքրքրվեցինք Հովիկ...
«Ժողովուրդ». Կարևոր կառույցը ղեկավար չունի
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վերանորոգվել է երեք «Տոյոտա» եւ մեկ «Լիդան» մակնիշի ավտոմեքենա...
«Հրապարակ». Իշխանություններում չեն կողմնորոշվում. Ուզում են, որ քարոզարշավն ամռան ճռճռան տապին ընկնի
Սեպտեմբերի 17-ին ընտրություններ անցկացնելու դեպքում քարոզարշավը կսկսվի օգոստոսի վերջին, քանի որ...
«Հրապարակ». Գեւորգ Պապոյանի նախագիծը բունտ է հասունացրել կառուցապատողների մոտ
Որոշ տեղեկություններով, մոտ ժամանակներս Փաշինյանը կընդունի նրանց, քննարկմանը կմասնակցի նաեւ...
«Ժողովուրդ». Անդրանիկ Թևանյանը ցանկանում է քաղաքապետի թեկնածու լինել. ում հետ է բանակցում
Փոխարենը «Հայաստան» խմբակցությունից Անդրանիկ Թեւանյանը մեծ ցանկություն ունի առաջադրվելու՝ որպես...
«Հրապարակ». Կարծիք հայտները մե՞ղք է
Մենք ընդամենը հարցրինք՝ հաշվի առնելով, որ Սահմանադրությունն իր ուժը ստանում է Գերագույն խորհրդի...
Ամենաշատ