News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեան մարտի 25-ից 27-ը կրկին փորձարկել է ստորջրյա միջուկային «անօդաչու» սարք, որը կարող է միջուկային մարտալիցք կրել, հաղորդում է Yonhap-ը։

Ինչպես հաղորդում է գործակալությունը, հյուսիսկորեական ԶԼՄ-ները հայտնել են մարտի 25-27-ը «Հեիլ-1» սարքի հերթական փորձարկման մասին։ Այն 41 ժամ 27 րոպե լողացել է Ճապոնական ծովում՝ սահմանված ջրատարածքում օվալի եւ ութի տեսքով երթուղով եւ նպատակին հասել մարտի 27-ի առավոտյան՝ Համգյոն-Պուկտո նահանգի Հվադե գավառի ափերի մոտ։ Սարքը հաջողությամբ պայթեցրել է ջրի տակ «փորձնական մարտալիցքը»։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ