News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ ԿԺԴՀ-ի միջուկային զենքն ուղղված չէ այլ երկրների դեմ, երկրի միջուկային ուժերի «թշնամին» հենց պատերազմն է եւ միջուկային աղետն ընդհանրապես, իսկ ԿԺԴՀ-ի իշխանությունները ձգտում են տարածաշրջանում խաղաղության եւ կայունության, հաղորդում է Հյուսիսային Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը:

Ինչպես հայտնել է գործակալությունը, Կիմ Չեն Ընը մարտի 27-ին ղեկավարել է սպառազինության մեջ միջուկային զենքի ընդունումը եւ լսել վերջին տարիներին ԿԺԴՀ-ի միջուկային զինված ուժերի որակական եւ քանակական ամրապնդման վերաբերյալ առաջընթացի մասին զեկույցը:

Կիմ Չեն Ընն ասել է․ «Մենք հաստատակամորեն անցել ենք միջուկային զենք ունենալու իսկապես դժվար եւ երկար ճանապարհով եւ քանիցս հայտարարել ենք, որ մեր թշնամին, որի դեմ պայքարում են ԿԺԴՀ-ի միջուկային զինված ուժերը, ոչ թե որեւէ պետություն է կամ ինչ-որ կոլեկտիվ, այլ հենց պատերազմը եւ միջուկային աղետը»։

Կիմ Չեն Ընը մանրամասն ծանոթացել է նոր մարտավարական միջուկային սպառազինության տեխնիկական բնութագրերին, կառուցվածքի եւ գործողության առանձնահատկություններին, դրանց կիրառման եղանակներին եւ օպերատիվ նպատակներին: Նա ստուգել է միջուկային զենքի փոխազդեցությունն ու փոխանակելիությունը զենքի այլ համակարգերի հետ, տեսական միջուկային հակագրոհի գործառնական պլանը, համապատասխան հրամանները, ինչպես նաեւ միջուկային զենքի վերահսկման համակարգի տեխնիկական վիճակը, հուսալիությունը եւ անվտանգությունը։ 

ԿԺԴՀ-ի առաջնորդը բարձր է գնահատել միջուկային զենքի ինստիտուտի հսկայական ջանքերն ու մեծ հաջողությունները, նրա ներդրումը երկրի միջուկային ուժերի ամրապնդման գործում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ