News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Գերմանիան կարող է մի քանի անգամ ավելացնել Ուկրաինայի ֆինանսական եւ ռազմական աջակցությունը՝ ներկայիս երեքից մինչեւ 15 մլրդ եվրո, գրում է Der Spiegel շաբաթաթերթը՝ վկայակոչելով Գերմանիայի ֆինանսների նախարարության՝ Բունդեսթագին հասցեագրված գաղտնի նամակը:

Պարբերականի տվյալներով՝ Գերմանիայի ֆինանսների նախարարի խորհրդարանական պետքարտուղար Ֆլորիան Տոնկարը Բունդեսթագի բյուջետային հարցերով կոմիտեին ուղղված էլեկտրոնային նամակում բյուջեի այն հոդվածների ֆինանսավորման ավելացման մասին խնդրանք է ձեւակերպել, որոնցից միջոցներ են հատկացվում Ուկրաինային օգնելու համար: Փաստաթղթի համաձայն՝ ընթացիկ տարում անվտանգության, պաշտպանության եւ կայունացման ոլորտում գործընկեր պետությունների արդիականացման համար նախատեսված 2,2 մլրդ եվրո գումարը պետք է ավելացվի մինչեւ 5,4 մլրդ եվրո:

Բացի այդ, Der Spiegel-ի տեղեկատվության համաձայն, առաջիկա տարիներին եւս 8,8 մլրդ եվրո պետք է ուղղվի պարտավորությունների գծով հատկացումներին: Այսպիսով, Գերմանիայի պաշտպանության նախարարությունը կարող է այդ գումարի սահմաններում պայմանագրեր կնքել։ Այս պահին Գերմանիայի բյուջեում ծախսերի այս հոդվածի համար նախատեսված է 1 մլրդ եվրո, նշում է պարբերականը։

«Ուկրաինայի զինված ուժերին զինելու համար անհրաժեշտ է անհապաղ կնքել գնումների բազմաթիվ պայմանագրեր, որոնք նույնպես հիմնավորում են վճարային պարտավորությունները ապագա բյուջետային տարիների համար»,-ասվում է փաստաթղթում:

Նշվում է, որ նախատեսվում է գնել նախեւառաջ օդային պաշտպանության միջոցներ, թրթուրավոր զրահատեխնիկա, ինչպես նաեւ Գերմանիայի կողմից մատակարարվող սպառազինության եւ հրետանու համակարգերի զինամթերք: Գերմանիայի ֆինանսների նախարարության կարծիքով՝ լրացուցիչ ծախսերն օբյեկտիվորեն անխուսափելի են, քանի որ առանց Ուկրաինային աջակցության շարունակման լուրջ վտանգ կա, որ Ուկրաինան կպարտվի ռուս ագրեսորի դեմ իր պաշտպանական պայքարում՝ եվրոպական խաղաղ կարգի համար անկանխատեսելի հետեւանքներով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բունդեսվերը Ուկրաինայի ԶՈւ-ին կհանձնի 10 000 արկեր. գերմանացի գեներալ
Առաջիկա օրերին Գերմանիան Ուկրաինային կտա 10 հազար հրետանային արկեր...
ԱՄՆ-ն և Թուրքիան բանակցություններ են վարում Ուկրաինայի համար պայթուցիկ նյութերի գնումներն ավելացնելու շուրջ. Bloomberg
Հայտարարության մեջ, որը կարևորում է Տեխասի և թուրքական արդյունաբերության մեջ ներդրումները...
Մակրոնի հայտարարությունն Ուկրաինա զորքեր ուղարկելու մասին զայրացրել է ամերիկացի պաշտոնյաներին. Bloomberg
Մակրոնի խոսքերը կարող էին հակառակ ազդեցություն ունենալ...
Ֆրանսիան շուտով Ուկրաինային 78 «Caesar» հաուբից կմատակարարի. Լըկորնյու
Նախարարը նշել է, որ Ֆրանսիան միաժամանակ մտադիր է այս տարի 155 մմ տրամաչափի զինատեսակների համար 80 հազար արկ մատակարարել․․․
Զելենսկին Դանիլովին ազատել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարի պաշտոնից
Այս պաշտոնում է նշանակվել Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Ալեքսանդր Լիտվինենկոն...
Սպիտակ տունը մեղադրել է Ներկայացուցիչների պալատի խոսնակին Կիեւին ռազմական օգնություն չտրամադրելու ցանկության մեջ
Մայք Ջոնսոնը չի ցանկանում ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային...
Ամենաշատ