News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը հաստատակամ քայլերով գնում է դեպի հարաբերությունների կտրուկ վատթարացում Իրանի հետ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Արման Աբովյանը:

Նա նաեւ նշել է. «Զանգվածային ձերբակալություններ՝ այսօր օրինակ կրկին մի խումբ թալիշներ են ձերբակալվել, իրանամետ շիա մահմեդական առաջնորդների հետապնդում, Իրանի հոգևոր առաջնորդների փնովում և հայհոյախառը բառապաշար իրանցիների հանդեպ։

Իհարկե է Ադրբեջանը հանդիսանում է Իսրայելի ուղիղ խամաճիկ, սակայն իրանցիները այս թուրքական լկտիություն հաստատ չեն մոռանա։

Եվ այնուամենայնիվ,  ինչո՞ւ ՀՀ «ոչ բռնի, թավշյա, ժողովրդական» իշխանությունները չեն ընդլայնում Իրանի հետ ռազմական համագործակցությունը, եթե առավոտից երեկո խոսում են ինքնիշխանության մասին։

Նամանավանդ, որ իրանցիները արդեն հոգնել են այս կամ այն առումով մեզ դա հասկացնելով։

Դե վախենում եք ,որ կարող է ձեր վրա հակաիրանական կենտրոնները բարկանան։

Հն՞»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ