News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հանգստյան օրերին ԱՄՆ Լոս֊Անջելես քաղաքում տեղի է ունեցել Համահայկական երիտասարդական ֆուտբոլային ասոցացիայի «Pan Armenian Youth Futbol Association - PAYFA»  կազմակերպած պատանեկական ընտրական մրցույթը և ամփոփման միջոցառումը, որին մասնակցում էին արտերկրում ապրող տասնյակ հայ պատանիներ։

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի խոսքով՝ Ասոցացիայի նախորդ տարվա աշխատանքի արդյունքում գրանցվել են շոշափելի արդյունքներ` Հայաստան եկած 8 պատանիներից 3֊ն ընդգրկվել են մինչև 14 տարեկանների Հայաստանի հավաքականի կազմում։

Ընդհանուր առմամբ, 12 պատանիներ ընդգրկվել են Հայաստանի հավաքականներում` տարբեր տարիքային խմբերում։

«Մասնակիցների ոգևորությունը սահման չուներ, տարբեր քաղաքներից հավաքված տասնյակ պատանիներ երազում էին իրենց ավանդն ունենալ հայկական ֆուտբոլի զարգացմանը։

Միջոցառման ընթացքում պրոֆեսիոնալ մարզչական կազմն ընտրում է լավագույններին և ուղարկում Հայաստան` Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների ընտրական պրոցեսին և միջազգային մրցաշարերին մասնակցելու համար։

Մինչև ապրիլի ավարտը ևս 6 պատանիներ ԱՄՆ-ից, Ռուսաստանից և Գերմանիայից, Ասոցիացիայի ջանքերով, կմեկնեն Հայաստան` մասնակցելու հավաքների և միջազգային մրցաշարերի։

Միջոցառումներն անց են կացվում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համագործակցությամբ։

Երեկոյին իրենց տեսաուղերձներն էին ուղարկել նաև Աշխարհի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը, Հենրիխ Մխիթարյանը, ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, մասնակցում էր Ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը, «ՍԱԴԱ սիստեմս» ընկերության նախագահ Հովիգ Սաֆոյանը, «Arpinet LLC» ընկերության գործադիր տնօրեն Արմեն Մուրադյանը, ձեռներեցներ, հայկական ֆուտբոլի զարգացման մեջ ավանդ ունեցող մարզիչներ, ֆուտբոլիստներ, ֆուտբոլասերներ։

ԱՄՆ կարճատև այցի ընթացքում նաև հանդիպումներ եմ ունեցել «The Armenian Society of fellows(ASOF.am)» խորհրդի անդամների, գիտնականների և ձեռներեցների հետ, քննարկել ենք Հայաստանի գիտա-տեխնոլոգիական զարգացման հեռանկարը։

Տեղի են ունեցել հանդիպումներ նաև Լոս-Անջելեսի քաղաքայի խորhրդի ղեկավար Փոլ Կրեկորյանի, համայնքի ներկայացուցիչների հետ, քննարկվել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ», - Facebook-ում գրել է Արշակյանը։

Տպել
Ամենաշատ