News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի խոշորագույն տնտեսական գործընկերը: Ռուսաստանին է բաժին հասնում մեր երկրի ամբողջ արտաքին տնտեսական շրջանառության 49 տոկոսը 2022թ. արդյունքներով: Այս մասին «Հայաստանը եւ եվրասիական ինտեգրման զարգացման հիմնական ուղղությունները տեսանելի հեռանկարում» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը։   

«Ռուսաստանի հավաքական ներդրումային փաթեթը Հայաստանում կազմում է 2 մլրդ դոլար: Ռուսաստանը հանդիսանում է հայկական պատրաստի արտադրանքի սպառման խոշորագույն շուկան:

Ռուսաստանի այդ դերի շնորհիվ հաջողությամբ շարունակվում է հայկական արտահանման ցանկի դիվերսիֆիկացիան: Մեր առաջատար տնտեսագետները պնդում են, որ այդ դիվերսիֆիկացիայի գործընթացը մոտակա տարիներին կրելու է շարունակական բնույթ եւ ամենաբարեբեր կերպով կազդի ամբողջությամբ վերցրած հայկական տնտեսության զարգացման վրա:

Հիբրիդային պատերազմները եւ կոշտ հակամարտությունը, որն ընթանում է Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ, դնում է նոր պայմաններ, Հայաստանի համար ստեղծում է նոր մարտահրավերներ եւ սպառնալիքներ: Շատ կարեւոր է թույլ չտալ, որ Հայաստանը վերածվի տարբեր աշխարհաքաղաքական կախվածությունների կողմնակիցների միջեւ մարտադաշտի, այլ երկրում ծավալել մտքերի կառուցողական փոխանակություն եւ գաղափարների պայքար հայաստանյան հասարակությունն, ընդհանուր առմամբ, ուժեղացնելու նպատակով: Այդ իմաստով, նպատակահարմար է միավորել երկրի գիտափորձագիտական հանրության ջանքերը եւ ստեղծել կառուցողական երկխոսություն ինչպես հիմնական քաղաքական ուժերի, այնպես էլ գործարար համայնքի հետ Հայաստանի տնտեսության հաջող զարգացմանը նպաստելու նպատակով»,-նշել է Սաֆարյանը։         

Նրա խոսքով՝ վերջին ամիսներին Եվրասիական փորձագիտական ակումբի առաջատար տնտեսագետները հանգամանալից վերլուծություն են կատարում, ուսումնասիրելով աշխարհում տնտեսական գործընթացները: «Հայտնի է, որ հեղինակավոր կանխատեսումներ կան այն մասին, որ 2023թ. կեսերին կարող է լինել նոր ռեցեսիա եւ աշխարհի տնտեսությունների մեծ մասը կարձանագրի տնտեսական զարգացման ծավալների անկում: Մեր երկրի համար կարեւոր է այն հաստատագրումը, որ 2023թ. (համենայն դեպս առաջին կեսը) կարձանագրի տնտեսական զարգացման աճի շարունակություն: Ինչ վերաբերում է տարվա կանխատեսումներին, ապա Եվրասիական փորձագիտական ակումբը համոզված պնդում է, որ նույնիսկ առկա տնտեսական, քաղաքական եւ սոցիալական իրողություններում մերօրյա Հայաստանում կարելի է ակնկալել տնտեսական ակտիվության 5-6 տոկոսանոց աճ եւ ՀՆԱ-ի աճ այս տարվա արդյունքում: Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի կառավարությունը հետեւի բիզնես-մթնոլորտի առողջացմանը երկրում եւ ամեն կերպ աջակցի այն մեծ, միջին եւ փոքր ներդրողներին, որոնք որոշել են աշխատել Հայաստանում: Մեր երկրում կառավարման մտածված կազմակերպման պարագայում կարելի է ստեղծել մի մթնոլորտ, որտեղ նույնիսկ ռուսաստանյան ներդրումների մեծամասնության վերադարձից, Ուկրայինայում հակամարտության ավարտից հետո կշարունակվեն տնտեսական աճի եւ տնտեսական առողջացման դրսեւորված միտումները»,-նշել է նա։

Սաֆարյանը հիշեցրել է, որ Եվրասիական փորձագիտական ակումբը 2019թ. հաստատել է եւ այժմ կրկնում է երկրում այնպիսի քաղաքական եւ սոցիալական մթնոլորտի ստեղծման կարեւորությունը, որը չի խանգարելու տնտեսության մեջ այն դրական միտումների շարունակական աճին, որոնք վերջերս տեղ ունեն: «Հենց այդ պատճառով էլ արժե հիշեցնել, որ եթե ետհամավարակային առողջացման գործընթացները տնտեսության մեջ շարունակական բնույթ ստանան, ապա 5-7 տարի հետո մենք կունենանք որակապես նոր տնտեսական վիճակ մեր երկրում: Արդեն այժմ արժե լրջորեն մտածել երկրում սոցիալական վիճակը առողջացնելու մասին այն պարագայում, երբ 2023-2024թթ. տնտեսության տվյալ աճի տեմպերը իրականանան գլոբալ, ոչ միշտ բարենպաստ տնտեսական գործընթացների ֆոնին»,-նշել է վերլուծաբանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
ՀՀ խորհրդարանի նախագահ. Մենք ճանաչում ենք նաև Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը
Չեն կարծում, որ Հայաստանն անկախ պետություն է
Հայաստանի ՊԵԿ նախկին ղեկավար. ՌԴ նախագահ Պուտինի երդմնակալությունը փորձություն կլինի Փաշինյանի համար
Նրա կարծիքով, Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավերևում մութ ամպեր են կուտակվում․․․
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
ՀՀ ԱԺ–ն ՌԴ–ից նամակ չի ստացել. ԱԺ նախագահի խոսնակ
Սիմոնյանի բացահայտ հակառուսական հայտարարությունները արտացոլում են...
Ամենաշատ