News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Գերմանիայում Հայաստանի դեսպան Վիկտոր Ենգիբարյանը Facebook-ի իր էջում հրապարակել է իր եւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի լուսանկարը՝ գրելով. «Ուրախ ենք Գերմանիայում ողջունել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին»:

Լուսանկարում Ալեն Սիմոնյանի ձեռքը կապված է, քանի որ նա օրեր առաջ՝ մարտի 20-ին, մարզվելու ժամանակ ընկել եւ կոտրել էր ձեռքը:

Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-30-ին աշխատանքային այցով մեկնել է Բեռլին:

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկված է 14 մարդ: Նրանց թվում են ՔՊ-ից Արման Եղոյանը, Զարուհի Բաթոյանը, Հռիփսիմե Հունանյանը, «Հայաստան» խմբակցությունից Թադեւոս Ավետիսյանը, «Պատիվ ունեմ» խմբակցությունից Թագուհի Թովմասյանը:

Պատվիրակությունում են նաեւ ԱԺ նախագահի խորհրդական Հովհաննես Նալբանդյանը, ԱԺ նախգահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը, ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանը, ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ Ալեքսանդր Մխիթարյանը եւ այլք:

Ալեն Սիմոնյանը մեկնում է Գերմանիա. 14 հոգանոց պատվիրակության կազմում են նաեւ ընդդիմադիր պատգամավորներ

Տպել
Ամենաշատ