News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը վերջերս հյուրընկալվել էր Հանրային հեռուստատեսությանը քաղաքական հաղորդմանը, ինչպես նա որպես կանոն անում է պատասխանատու հանդիպումներից առաջ. նա ասաց՝ վերջերս «Առաջին ալիքի» եթերում կարծիք հնչեց, որ ՀՖՖ-ն է խորհուրդ տալիս Պետրակովին չհրավիրել Հայաստանի հավաքական Փյունիկի ներկայացուցիչներին: Այս մասին իր ռեպորտաժում հայտարարել է ֆուտբոլային մեկնաբար Էդուարդ Քալանթարյանը:

Նա նաեւ նշել է. «Արմեն Մելիքբեկյան, ես, ի տարբերություն ձեզ, դիմում եմ անվանական, եթե խոսքն ինձ էր վերաբերում, ես վստահ եմ, որ ինձ էր վերաբերում, առանց իմ անունը նշելու, ես մնում եմ իմ կարծիքին եւ ունեմ իրավունք այն հայտնելու: Այո, ես գտնում եմ, որ Հովհաննես Հարությունյանը պետք է լինի Հայաստանի ազգային հավաքականի հայտացուցակում: Ես գտնում եմ, որ այդ ֆուտբոլիստն ունի անհրաժեշտ որակներ առնվազն մրցակցություն ապահովելու համար, էլ չեմ ասում, որ նա կարող է ինչ-որ պահի հայտնվել դաշտում: Համարել դա օգնություն Թուրքիայի հավաքականին, սա չգիտեմ ինչի գագաթնակետն է:

Բայց եթե հանկարծ մենք փորձենք մրցել Թուրքիայի հավաքականին կամ Թուրքիային ինչ-որ աջակցությամբ,  ես այդ մրցակցության մեջ չեմ ցանկանա մտնել, որովհետեւ ջախջախիչ պարտություն կկրեմ:

Դուք ինքներդ գիտեք՝ ինչ աջակցություն է եղել ոչ թե իմ կողմից, այլ ձեր կողմից, հետեւաբար, ես հորդորում եմ արձագանքելն իմ հրավերներին: Ես բազմիցս ունեցել եմ առիթ ձեզ հրավիրելու հարցազրույցի, ամեն անգամ հրաժարվել եք: Ես կօգտագործեմ այս առիթը եւս մեկ անգամ եւ կասեմ՝ ես միշտ աջակցել եմ Հայաստանին, անկախ նրանից՝ ով է մրցակիցը, առավելեւս, որ մրցակիցը Թուրքիան է: Իմ կարծիքը հայտնելով եւ իմ քննադատությունը ձեզ հասցնելով, ես իհարկե, չեմ աջակցում մեր մրցակիցներին: Սա մեր աշխատանքն է, որին ժամանակին կցված էիք նաեւ դուք: Դուք լավ գիտեք՝ ինչ պատճառով ավարտեցիք ձեր մեկնաբանական կարիերան եւ անցաք այլ գործունեության: Սրա մասին չի այսօր հաղորդումը, բայց այս ամենը հաշվի առնելով, ես եւս մեկ անգամ Ձեզ հրավիրում եմ հարցազրույցի: Թող դա լինի ուղիղ եթերում, որպեսզի որեւէ բան մոնտաժելու հնարավորություն չլինի: Եվ այդ ժամանակ տետ-ա-տետ մենք կկարողանանք զրուցել, եւ եթե կկարողանաք պատասխանել  իմ հարցերին, ապա  հանրությունն ավելի լավ կպատկերացնի՝ ինչ է կատարվում հայկական ֆուտբոլում: Իսկ մեղադրել թիկունքից ինչ-որ մեկին Թուրքիային աջակցելու համար, սա ներցեք, բայց ստոր քայլ է, որովհետեւ ես երբեք իմ կյանքում Թուրքիային ոչ մի բանով չեմ աջակցել:

Հուսով եմ այս անգամ կընդունեք իմ հրավերը եւ եթե կլինի արձագանք, մեծ հաճույքով ձեզ հետ կխոսեմ հայկական ֆուտբոլում տեղի ունեցող  իրադարձությունների մասին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Թուրքիայի հետ հարաբերություններում սպասման մեջ ենք. սահմանի բացումը դարակազմիկ իրադարձություն կլինի. Փաշինյան
Վարչապետն անդրադարձավ նաև սոցիալ-հոգեբանական մի նրբության. «Շատ կարևոր է արձանագրել, որ ես հիմա խոսում եմ Հայաստան-Թուրքիա, ոչ թե հայ...
Թուրքիան կարող է անվերջ պայմաններ պարտադրել Հայաստանին. փորձագետ
Նա նշեց, որ Հայաստանի իշխանությունները մի քանի տարի է՝ չեն աշխատում Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ...
Ամենաշատ