News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ես եղել եմ Սիսիան քաղաքում եւ տեսել եմ այն բոլոր ընտրակեղծիքները, բռնաճնշումները, որոնք եղել են գործող իշխանության կողմից եւ Սիսիանում եւ հարակից համայնքներում: Այս մասին այսօր՝ մարտի 28-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հաղթանակի սերունդ» շարժման ղեկավար, ՀՀԿ անդամ Աշոտ Անդրեասյանը:

«Բազմաթիվ կուտակումներ են եղել գրեթե բոլոր ընտրատեղամասերի մոտ: Բոլոր այն մարդիկ, որոնք եղել են թեկնածուներ, իրենց ներկայությամբ ապահովել են իրենց համագյուղացիների հոսքը դեպի ընտրատեղամասեր: Նաեւ այնտեղ է եղել ՔՊ պատգամվոր Կարեն Համբարձումյանը, որն ինտենսիվ միջորդել է քաղաքցիներին գնալ ընտրության: Նա ընտրատեղամասում է եղել, կարելի է ասել, ընտրության ողջ ընթացքում:

Մենք նաեւ բազմաթիվ ընտրախախտումներ ենք արձանագրել, որոնք հրապարակվել են մամուլում: Իշխանությունն օգտագործել է իր վարչական ռեսուրսի 100 տոկոսը: Եթե նմանատիպ բռնաճնշումներ եւ վարչական ռեսուրսի չարաշահում չլիներ, ՔՊ-ն այնտեղ կհավաքեր 25-30 տոկոս, եւ ՀՀԿ-ն կհաղթեր:

Սա Նիկոլ Փաշինյանի եւ տեղում ՔՊ-ի համար շատ կարեւոր ընտրություններ էին, որովհետեւ այս ամենը ցույց է տալիս, որ Նիկոլ փաշինյանը եւ նրա կուսակից ընկերները ցայտնոտի մեջ են, մեծ վախ ունեն ցանկացած տեղում իշխանությունը կորցնելու, մեծ վտանգ են զգում: Որովհետեւ տեղում շփվելով քաղաքացիների հետ, ես մի մարդ չեմ տեսել, որ Նիկոլ Փաշինյանի կամ ՔՊ-ի անդամներից որեւէ մեկի հասցեին դրական մի խոսք ասեն: Նույնիսկ նշել են՝ գնալու ենք ընտրենք սրանց, որովհետեւ մեզ գործից կհանեն»,-ասաց Աշոտ Անդրեասյանը:

Նա նաեւ հավելեց, որ ընտրության օրը, որը համարվում է լռության օր, ՔՊ-ականները ֆեյսբուքին մեծ գումարներ վճարելով, տեղադրել են գովազդներ, իրականացրել են քարոզարշավ:

Անդրեասյանը համաձայն չէ, որ ՔՊ-ի հաղթանակի մեջ մեղադրում են տվյալ համայնքների բնակիչներին. «Եթե տեղում շփվեք մարդկանց հետ, կտեսնեք, թե ինչ տոտալ բռնաճնշումների են ենթարկվում ՔՊ-ի կողմից, թե ինչպես են նրանց վախեցնում գործից ազատելով: հետեւաբար, պետք է փաստել, որ այս իշխանությունները ընտրություններով չպետք է գնան, պետք է գնան այնպես, ինչպես եկել են: Դրանից հետո նիկոլիզմը պետք է վերացնել բոլորի միջից»:

Աշոտ Անդրեասյանը դրական հմարեց, որ ՀՀԿ-ն Սիսիանում հավաքել է 23 տոկոս եւ ավագանու 5 անդամ է ունենալու. «2021-ին ԱԺ ընտրություններում ՀՀԿ-ն Սիսիանում հավաքել էր 223 ձայն, իսկ հիմա մոտ 1600 ձայն, իսկ Սիսիան համայնքում՝ 2500 ձայն: Այսինքն երկու տարում մեր ձայները 8 անգամ ավելացել են»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ