News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՌԴ-ում ՀՀ դեսպանատան և Ռուսաստանի հայերի միության  աջակցությամբ Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանի ԱՊՀ անդամ պետությունների լեզուների և մշակույթների բազային կազմակերպությունը,  ԱՊՀ և Մերձավոր արտերկրների լեզուների և մշակույթների ամբիոնը հրավիրում են մասնակցելու «Հայագիտությունը լեզուների և մշակույթների համատեքստում» գիտագործնական գիտաժողովին, որը տեղի կունենա 2023 թ. ապրիլի 18-19-ը Մոսկվայում։

ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ գիտաժողովի նպատակն է մարդկության զարգացման բոլոր փուլերում հայոց լեզվի գոյատևման և զարգացման պայմանների (հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը) ու հայ ժողովրդի էթնոգենեզի հետազոտումը:

Գիտաժողովի հիմնական ուղղություններն են՝

Ավանդույթներ և նորարարություններ հայոց լեզվի և գրականության դասավանդման մեթոդիկայում,

Հայոց լեզու, թարգմանության արդի խնդիրներ,

Պատմահամեմատական լեզվաբանություն,

Միջմշակութային հաղորդակցություն. լեզու և մտածողություն,

Հայերենի տերմինաբանության ոլորտում վերջին հետազոտությունները. գիտատեխնիկական առաջընթացի գիտատեխնիկական առաջընթացի և ժամանակակից պայմանների ազդեցությունը:

Գիտաժողովին հնարավոր է մասնակցել նաև առցանց:

Աշխատանքային լեզուներն են հայերենը, ռուսերենը և անգլերենը:

Մասնակցության հայտը և հոդվածն անհրաժեշտ է ուղարկել կազմկոմիտեի [email protected] էլ. հասցեին: Թեզերն ընդունվում են մինչև ս. թ. ապրիլի 10-ը, հոդվածները՝ մինչև ապրիլի 15-ը:

Նշենք նաև, որ հայագիտության թեմայով առաջին գիտաժողովը Մոսկվայում կազմակերպվել է 2022 թ. մարտին: Այն նվիրված էր բազային կազմակերպության 20-ամյակին: Գիտաժողովի դրական արդյունքների, ինչպես նաև համալսարանի ղեկավարության հետ համաձայնության հիման վրա, որոշվել է միջոցառումը դարձնել ամենամյա՝ ներգրավելով Հայաստանից և արտասահմանյան երկրներից էլ ավելի մեծ թվով հայագետների:

Տպել
Ամենաշատ