
Մարտի 29-ին Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Օդերեւութաբանները տեղ-տեղ կանխատեսում են հարավարեւմտյան քամու ուժգնացում մինչեւ 20-25 մ/վրկ։ Ինչպես NEWS.am-ին հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում երեկոյան ժամերին հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +5+7, վաղը ցերեկը՝ +20+22։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ +2 + 5, ցերեկը՝ + 12 + 16,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +2 + 4, ցերեկը՝ + 12 + 14,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +17+19,
Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ 0 + 5, ցերեկը՝ + 12 + 15,
Լոռիում՝ գիշերը՝ +3 + 8, ցերեկը՝ + 17 + 20,
Տավուշում՝ գիշերը՝ +6 + 10, ցերեկը՝ + 20 + 24,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ 0 + 4, ցերեկը՝ + 12 + 14,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +5 + 8, ցերեկը՝ + 15 + 19,
Արարատում՝ գիշերը՝ +7 + 10, ցերեկը՝ + 22 + 25,
Արմավիրում՝ գիշերը՝ +6 + 9, ցերեկը՝ + 22 + 24,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +11+14,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +7 + 10, ցերեկը՝ + 20 + 24,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +9 + 14, ցերեկը՝ + 24 + 27,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +18+22,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +9 + 13, ցերեկը՝ + 24 + 27։