News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում Toyota-ն տեղացի գործարար Մարկ Միլլերին անվճար նոր Highlander քրոսովեր է նվիրել այն բանից հետո, երբ 2022 թվականի աշնանը Յան փոթորիկը ոչնչացրել է ավելի քան 1 միլիոն մղոն (1,6 միլիոն կմ) քշած նրա հին մեքենան: Այս մասին հայտնում է ավտոարտադրողի մամուլի ծառայությունը։

Միլլերը, որն ասֆալտապատման բիզնես ունի, շատ է վարել 2006 թվականի իր մեքենան՝ օգտագործելով այն քարշակելու համար եւ որպես շարժական գրասենյակ: Փոթորկին ուղեկցող ջրհեղեղի հետեւանքով մեքենան անպետք է դարձել։

«Այդ մեքենան այնքան հուսալի էր: 17 տարի անց միայն աղետալի ջրհեղեղը կարող էր սպանել նրան»,- ասել է մեքենայի սեփականատերը։

Toyota-ն Միլլերի ոչնչացված Highlander-ը փոխարինել է նոր 2023 թվականի քրոսովերով՝ որպես շնորհակալություն հավատարիմ հաճախորդին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ում հետ են կանչում Kia Telluride-ները, որոնք կայանատեղիից գլորվում են 
Խնդիրը Kia-ն հայտնաբերել է 2022 թվականին...
AvtoVAZ-ը սկսել է Lada-ի հավաքումն Ադրբեջանում
Ինչպես պարզաբանել են ավտոարտադրողի մամուլի ծառայությունից, սա ընկերության պատմության մեջ Ադրբեջանում Lada-ի արտադրության առաջին նախագիծն է...
Volvo-ն թողարկել է իր վերջին դիզելային մեքենան
Սա նշանավորում է Volvo-ի 45-ամյա հարաբերությունների ավարտը դիզելային շարժիչների հետ՝ դարձնելով այն...
Audi-ն ներկայացրել է Q6 e-tron էլեկտրական քրասովերը
Գերմանիայում դրա մեկնարկային գինը կլինի նույնը, ինչ՝ վերջին Lexus RX450h+-ինը...
Նոր Mercedes-AMG GT-ն՝ չորս մխոցանի շարժիչի վարկածով
Motor.ru-ն հայտնել է, որ երկու լիտրանոց M 139 «չորսանոց»-ը հագեցած է էլեկտրական տուրբո ճնշակով...
Toyota Corolla-ն այլևս աշխարհում ամենավաճառվող մեքենան չէ
Համաշխարհային շուկայի նոր առաջատարը 2023 թվականի վերջին Tesla Model Y էլեկտրական մեքենան էր...
Ամենաշատ