News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԿԳՄՍ նախարարությունը նախօրեին e-draft հարթակում շրջանառության մեջ է դրել կառավարության ոլրոշման նախագիծ, որով «Գոյ» թատրոնը միացնում են Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին:

Նշվում է, որ այս նախագծի անհրաժեշտությունը միտված է «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ստեղծագործական ներուժը առավել արդյունավետ և նպատակային գործադրելուն:

Առաջարկվում է  Գոյ» թատրոնն ընդգրկել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի կազմում, որպես բաժին /«Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի ստեղծագործական բաժնի «Գոյ» փորձարարական բեմ/:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այսպիսով, առաջիկայում «Բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոնի թատերախումբը հնարա¬վորություն կունենա իր ստեղծագործական նպատակներն իրագործելու համար լիարժեքորեն օգտվել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տարածքային (մեծ բեմ, Black box), գույքային և նյութա¬տեխնիկական հնարավորություններից, գովազդատեղեկատվական արշավ¬ների նախատեսված մասնագիտական-կադրային և ֆինանսական հնարավորություն¬ներից:

Սրանով կլուծվի նաև դերասանական խումբն առավել լայն ստեղծագործական հարաբերություններում ներգրավելու հարցը, կխթանվեն փոխադարձ ստեղծագործական շփումները, կստեղծվի հնարավո¬րություն տարբեր ռեժիսորական ձեռագրերի հետ առնչվելու համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը վերջին տարիներին ակտիվորեն ընդլայնում է միջազգային համագործակցության շրջանակները, իրականացնում է տարաբնույթ կրթական-մշակութային ծրագրեր, ցուցահանդեսներ, ընդլայնում է խաղացանկը, նախաձեռնում փառատոներ, և այս ամենն ընդլայնում է նաև ստեղծագործական հնարավորությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ