News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Իմ ընտրվելու հավանականությունը մոտ է 100 տոկոսին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Էդգար Ղազարյանը, որին «Հայաստան» եւ Պատիվ ունեմ» խմբակցությունները առաջադրել են որպես ՄԻՊ թեկնածու:

«Հատկապես ՄԻՊ-ի պաշտոնում պետք է ընտրվի այն մարդը, որը չի վայելում իշխանությունների բարեհաճությունը, որովհետեւ  ՄԻՊ-ի մասին օրենքով Պաշտպանը պաշտպանում է քաղաքացիներին պետական եւ տեղական իշխանությունների գործողություններից: նա չի կարող լինել իշխանության ներկայացուցիչ եւ պաշտպանել մարդկանց իշխանության գործողություններից: նա պետք է լինի այլ մտածողությամբ, այլ կարգավիճակով գործիչ, հետեւաբար,  այս պայմաններում առաջադրված թեկնածու ես եմ հանդես գալիս:

ՔՊ-ն մինչ օրս չի առաջադրել թեկնածու եւ դա տրամաբանական է, եւ իրենք պետք է ընտրեն  ընդդիմության կողմից առաջադրվող թեկնածուին: Այս որոշումը քաղաքական չէ, որ իրենք քաղաքական համոզմունքներով առաջնորդվեն, դա հանրային որոշում է: Այսինքն նրանք ընտրում են սահմանադրական ինստիտուտ, հետեւաբար, պետք է առաջնորդվեն հանրային շահի գիտակցումով»,-ասաց նա:

Էդգար Ղազարյանի խոսքով, իշխող խմբակցությունը պարտավոր է դա անել. «Եթե նրանք դա չեն անում, նրանք խաթարում են պետական սահմանադրական ինստիտուտի ֆունկցիոնալ գործունեությունը: Օրինակ, եթե ինձ առաջրկվի նախարարի պաշտոն Նիկոլ Փաշինյանի կառավարությունում, ես շատ արագ կհրաժարվեմ, բայց ՄԻՊ-ի պաշտոնը դա իրենց քաղաքական թիմի հետ կապ չունի: Ճիշտ հակառակը, այդ պաշտոնը զբաղեցնողը իր պարտականությունները կարող է կատարել, եթե ինքն այդ միջավայրից դուրս է գտնվում»:

Դիտարկմանը, որ ՔՊ-ն արդեն ունի որոշում, որ ՄԻՊ-ի պաշտոնում առաջադրելու են Անահիտ Մանասյանին, Էդգար Ղազարյանն ասաց. «Ես կարծում եմ՝ ՔՊ-ն թեկնածու չի ունենա: Նախ կարծում եմ՝ տիկին Մանասյանը կհրաժարվի, որովհետեւ ինքը մասնագիտությամբ իրավաբան է եւ բոլորիցս լավ գիտի, որ չի համապատասխանում ՄԻՊ-ի թեկնածուին ներկայացվող պահանջներին: Ինքը հանրային հեղինակություն չի վայելում, հանրային գործունեությամբ երբեք չի զբաղվել: Իսկ ՄԻՊ-ի պարագայում սահմանադրական պահանջ է հանրային գործիչ լինելը, իրավապաշտպան գործունեությամբ զբաղված լինելը: Երկրորդ, ինքը հիմա գլխավոր դատախազի տեղակալն է եւ այդ պաշտոնում նշանակվել է 4 ամիս առաջ»,-ասաց նա:

Հարցին՝ կարծում եք ՔՊ-ականները ձեզ կընտրե՞ն, նա պատասխանեց. «Նրանք պարտավոր են դա անել, րովհետեւ պատգամավորները պարտավոր են ընտրել ՄԻՊ: Նրանք անգամ չկամությամբ պետք է կայացնեն այդ որոշումը»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ