News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 10
USD
386.18
EUR
415.57
RUB
4.67
Տեսնել լրահոսը

Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար, կոնտրծովակալ Ալի Շամխանին իր հնդիկ գործընկեր Աջիթ Կումար Դովալի հետ հեռախոսազրույցում քննարկել է մի շարք տարածաշրջանային խնդիրներ, ինչպես նաեւ իրանա-հնդկական համագործակցությունը, հայտնում է Mehr-ը։

Դովալը հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է  տարածաշրջանային համագործակցության համակողմանի զարգացման գործընթացին օգնելու իր երկրի պատրաստակամության մասին։

Նա նաեւ բարձր է գնահատել Թեհրանի եւ Էր-Ռիադի միջեւ վերջերս ձեռք բերված համաձայնությունը դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնման վերաբերյալ՝ այն համարելով որպես տարածաշրջանում կայունության եւ անվտանգության ամրապնդման ուղղությամբ վճռորոշ քայլ։

Շամխանին եւ իր հնդիկ գործընկերը քննարկել են նաեւ միջազգային մի շարք այլ հարցեր, այդ թվում՝ հակաիրանական պատժամիջոցների չեղարկման վերաբերյալ Վիեննայի բանակցությունները, Չաբահար նավահանգստի զարգացման  գործում փոխադարձ համագործակցության խոչընդոտների վերացումը, ինչպես նաեւ Հնդկաստանի ներդրումը  Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի ավարտման գործում։

Շամխանին իր հնդիկ գործընկերոջը հրավիրել է այցելել Իրան՝ լրացուցիչ խորհրդակցությունների եւ հետագա երկկողմ ու տարածաշրջանային համագործակցության համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քննարկվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ...
Հաղորդակցությունների ապաշրջափակումը կապված չէ հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի հետ. Մհեր Գրիգորյան․ «Առկա»
«2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության կառուցվածքից կարելի է հասկանալ, որ դրանք առանձին կետեր են․․․
Որեւէ մեկը կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխանությունը. Օվերչուկը՝ ապաշրջափակման մասին․ Սպուտնիկ Արմենիա
«Սկզբունքորեն տեքստը պատրաստվածության բարձր աստիճանի վրա է, կա երկու-երեք անհամապատասխանություն․․․
Վերին Լարսի անցակետը կընդլայնվի. ինչ է խոստանում Հայաստանին ԵԱԶԲ ծավալուն նախագիծը. Sputnik Արմենիա
Եվրասիական զարգացման բանկի տեխնիկական աջակցության հիմնադրամը մտադիր է դրամաշնորհ հատկացնել ռուս-վրացական սահմանին գտնվող…
Ավարտվել են Սադախլո-Բագրատաշեն անցակետի տարածքում Դեբեդ գետի վրա նոր կամրջի կառուցման աշխատանքները
Դա հիմք կհանդիսանա համատեղ հանձնաժողովի հայկական կողմի համար Կամուրջը շահագործման ընդունելիս…
Նոր ենթակառուցվածքային ուղիները ձեռնտու են Հարավային Կովկասի բոլոր պետություններին. Միշուստին
Մենք համակարգված աշխատում ենք Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապեր...
Ամենաշատ