News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 10
USD
386.18
EUR
415.57
RUB
4.67
Տեսնել լրահոսը

Կոնվերս Բանկը, սահմանված ժամկետից շուտ ավարտելով պարտատոմսերի տեղաբաշխումը, ցուցակել է 3 մլրդ ՀՀ դրամ և 10 մլն ԱՄՆ դոլար ծավալով պարտատոմս: Այս անգամ պարտատոմսերի տեղաբաշխումը մեծամասամբ կազմակերպվել է Կոնվերս Մոբայլ հավելվածի միջոցով, ինչը հաճախորդների համար պարտատոմսերի ձեռքբերման առավել ժամանակակից, հարմարավետ և արագ տարբերակ է:

Այս ցուցակումից հետո Բանկի՝ Հայաստանի ֆոնդային բորսայում շրջանառվող պարտատոմսերի ծավալը կազմում է 8 մլրդ ՀՀ դրամ և 30 մլն ԱՄՆ դոլար: Կոնվերս Բանկը համագործակցում է մի քանի շուկա ստեղծողի հետ՝ երկրորդային շուկայում պարտատոմսերի իրացվելիությունը և գնագոյացման արդյունավետությունը բարձրացնելու, ինչպես նաև շուկային խորություն հաղորդելու նպատակով:

Բանկը մշտապես կարևորել է պարտատոմսերի հասանելիությունը մեծ թվով ներդրողների համար: Այդ ուղղությամբ գործադրված ջանքերի շնորհիվ տվյալ թողարկման պարտատոմսերը ձեռք են բերվել ավելի քան 400 ֆիզիկական անձ ներդրողների կողմից:

«Վերջին տարիներին, հատկապես բանկերի կողմից կորպորատիվ պարտատոմսերի թողարկման ծավալները Հայաստանում զգալիորեն ավելացել են: Խիստ մրցակցության պայմաններում Կոնվերս Բանկի պարտատոմսերի՝ սահմանված ժամկետից շուտ ամբողջ ծավալով տեղաբաշխումը վկայում է Բանկի կայունության ու հուսալիության, նրա նկատմամբ հաճախորդների վստահության բարձր մակարդակի մասին:»,-ասել է Կոնվերս Բանկի Ներդրումային դեպարտամենտի տնօրեն Գրիգորի Զաքարյանը:

2017թ-ից ի վեր Բանկը թողարկել է երեք արժույթով՝ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար և Եվրո պարտատոմսեր՝ ընդհանուր 41.3 մլրդ ՀՀ դրամին համարժեք ծավալով:

«Բանկը պարտատոմսերի շուկայում իր առաջատար դիրքը նվաճեց բավականին կարճ ժամանակահատվածում՝ թիմային աշխատանքի ու հետաքրքիր, մրցունակ առաջարկների շնորհիվ: Ներկայումս ցուցակված պարտատոմսերի ծավալով Բանկը չորրորդն է՝ շուկայում ակտիվ 13 բանկերից: Այսուհետ ևս կշարունակենք հաճախորդներին նոր ներդրումային պրոդուկտներ առաջարկելու միջոցով ակտիվ մասնակցություն ունենալ կորպորատիվ պարտատոմսերի շուկայում՝ պահպանելով Հայաստանում Կոնվերս Բանկի առաջատար դիրքերը»,-եզրափակել է նա:

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երաժշտություն հանուն ապագայի. Ֆասթ Բանկը շարունակում է աջակցել մշակույթի զարգացմանը (ֆոտո)
Հավատալով նոր սերնդի տաղանդի ներուժին՝ Ֆասթ Բանկը միացավ նախաձեռնությանը և իր նվիրատվությունը կատարեց հանուն հայկական մշակույթի զարգացման...
Համաշխարհային բանկը կշարունակի աջակցել Հայաստանին. Սեբաստիան Մոլինեուսը՝ Տիգրան Խաչատրյանին
Փոխվարչապետ Տիգրան  Խաչատրյանն ընդունել է ՀԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային նորանշանակ տնօրենին...
ABB Mobile.Նոր մոտեցումներ, նոր հնարավորություններ Հարցազրույց «Հայբիզնեսբանկի» վարչության նախագահ Գևորգ Թառումյանի հետ
Շատերի համար հարմարավետության առումով ինտերֆեյսը մեծ նշանակություն ունի...
Ղազախստանում հերքել են լուրը ռուբլով վճարումների հարցում բանկերի աշխատանքը սահմանափակելու վերաբերյալ
Ղազախստանի իշխանությունները հերքել են...
Յունիբանկն առաջատար դիրք է զբաղեցրել վարկերի քանակով
Սպառողական և բիզնես վարկավորումը միշտ եղել են Յունիբանկի առաջնահերթ ուղղություններից...
Հայաստանի, Ղազախստանի եւ Հոնկոնգի բանկերը կարգելափակեն սերվերների վճարումը ՌԴ իրավաբանական անձանց համար
Պատժամիջոցների պատճառով արգելափակվում են սերվերների վճարումները ՌԴ իրավաբանական անձանց համար...
Ամենաշատ