News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վերջերս Իվանա Թրամփի վերաբերյալ ՀԴԲ-ի հրապարակած հույժ գաղտնի փաստաթղթերը բացահայտել են, որ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի առաջին կինը եղել է հակահետախուզության հսկողության տակ՝ նախկին մոդելի ծննդավայր Չեխոսլովակիայի եւ մի շարք այլ երկրների հետ կապերի համար:

Իվանա Թրամփը հետաքննության է ենթարկվել 1980-ականների վերջին՝ այն ժամանակ դեռ կոմունիստական երկրի հետ իր կապերի համար, ասվում է Bloomberg-ի կողմից գաղտնազերծված գաղտնի փաստաթղթերում: Փաստաթղթերը վկայակոչում են մի շարք «խիստ զգայուն եւ վստահելի աղբյուրներ», որոնք խորհրդատվություն են տրամադրել ՀԴԲ-ին:

1989 թվականի մարտի 7-ով թվագրված հուշագիրը հաստատում է, որ բյուրոյի Նյու Յորքի գրասենյակը սկսել է «նախաքննություն»։

1989 թվականի մայիսի փաստաթղթի «խայծերի» թվում են Չեխոսլովակիայից Ավստրիա Թրամփի արտագաղթի, եւ Ավստրիայից Կանադա նրա տեղափոխվելու հանգամանքները։

Փաստաթղթերը կենտրոնանում են Դոնալդ Թրամփի հետ ամուսնությունից առաջ նրա անցյալի վրա, ներառյալ նրա ծնողները եւ քոլեջի օրերը, ինչպես նաեւ ամուսնու հետ հարաբերությունները, ներառյալ, թե ինչպես են նրանք հանդիպել, 1977 թվականին նրանց ամուսնությունը եւ հետագա ամուսնալուծությունը:

Անցյալ տարի Իվանայի մահից հետո Bloomberg-ը Տեղեկատվության ազատության մասին օրենքի հարցման միջոցով պարզել է, որ ՀԴԲ-ն Իվանային վերաբերող առնվազն 900 փաստաթուղթ ունի: Դատից հետո, որի ընթացքում ՀԴԲ-ն պահանջել է փաստաթղթերի վաղաժամկետ հրապարակում, այն հրապարակել է առաջին 190 էջերը եւ ասել, որ մնացածը կհրապարակի հաջորդ ամիս:

Իվանա Թրամփին որեւէ հանցագործության մեղադրանք չի առաջադրվել, եւ թեեւ փաստաթղթերը ավելի շատ հարցեր են թողնում, քան պատասխաններ, թե ինչու է հենց գործակալությունը հետաքննություն անցկացրել, հետաքննությունը տեւել է մինչեւ 1991 թվականը եւ ներգրավել բյուրոյի հակահետախուզության բաժինը:

Այն ի վերջո փակվել է այն բանից հետո, երբ, ըստ փաստաթղթերի, «չեն եղել ակնառու կապեր»: Այնուամենայնիվ, «ռուս գանգստերների» եւ 1999 թվականին բրոքեր Ալեն Շալեմի սպանության մասին լուրերը նշվել են Իվանայի գործում, ներառյալ 1998 թվականին նրա համագործակցությունը Tel-Com Wireless Cable TV կոչվող ընկերության հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ