News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն եւ Իսրայելը քննարկում են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ծրագրված այցը Վաշինգտոն, սակայն հրավեր դեռեւս չի ստացվել, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրին։

Քննարկումներին ծանոթ աղբյուրի փոխանցմամբ՝ ընդհանուր խոսակցություն է եղել Նեթանյահուի այցի մասին։ «Հրավերը չի երկարաձգվել, եւ դեռեւս ժամկետներ չկան»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Իր հերթին New York Times-ը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ծրագրում է ընդունել Իսրայելի առաջնորդին առաջիկա ամիսներին՝ վկայակոչելով Իսրայելում ԱՄՆ դեսպան Թոմաս Նիդեսին։ Նա նշել է, որ ժամկետը դեռ որոշված չէ։

Նիդեսը իսրայելական ռադիոյին ասել է, թե ակնկալում է, որ ցանկացած ծրագրված հանդիպում տեղի կունենա ապրիլի 13-ին հրեական Պասեքի տոնի ավարտից հետո, հաղորդում է The Times-ը:

«Նա, ակնհայտորեն, կգա,- ասել է Նիդեսը,- Կարծում եմ՝ Պասեքից հետո»։

Երկուշաբթի օրը Նեթանյահուն հետաձգել է դատական համակարգը վերանայելու որոշման կայացումը՝ մտավախություն ունենալով, որ Իսրայելի վերջին տարիների ամենավատ ազգային ճգնաժամը կարող է պառակտել իր կոալիցիան կամ վերաճել բռնության:

Միացյալ Նահանգները ողջունել է Նեթանյահուի կողմից դատական համակարգը վերանայելու որոշման հետաձգումը: Բայդենը հիմնանորոգման վերաբերյալ իր մտահոգությունների մասին ուղղակիորեն Նեթանյահուին է հայտնել, ասել է Սպիտակ տունը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ