News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 10
USD
386.18
EUR
415.57
RUB
4.67
Տեսնել լրահոսը

Մերձդնեստրում բնակվում է Ռուսաստանի 220 000 քաղաքացի։ Իհարկե, մենք պատասխանատվություն ենք կրում նրանց համար։ Այնտեղ մեր խաղաղապահ զորախումբն է եւ մի խումբ զորքեր, որոնք հսկում են Կոլբասնայում զինամթերքի հսկայական պահեստը։ Եվ մենք ունենք մանդատ՝ ժամանակին համաձայնեցված բոլոր կողմերի հետ։ Համոզված ենք, որ այս մանդատը լիովին պահպանում է իր արդիականությունը։ Կառաջնորդվենք դրանով։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Եթե խոսենք Մերձդնեստրի ընդհանուր իրավիճակի մասին, ապա, իհարկե, այն դեգրադացվել է այն քաղաքականության արդյունքում, որը որոշել է վարել Մոլդովայի կառավարությունը՝ նախագահ Մայա Սանդուի գլխավորությամբ։ Այս քաղաքականությունը բացահայտ հակառուսաստանյան, հակառուսական, հակամերձդնեստրյան է»,- նշել է ՌԴ ԱԳ նախարարը։

Սերգեյ Լավրովի խոսքով՝ այսպես կոչված անջատողականության համար օրենսդրությամբ պատիժ է սահմանվել, բայց Մերձդնեստրում անջատողական տրամադրություններ չեն երեւում։

«Մերձդնեստրի ղեկավարության մոտ տեսնում ենք «5+2» ձեւաչափով կնքված եւ Մերձդնեստրի կարգավիճակի լիարժեք, փոխադարձ ընդունելի կարգավորմանն ուղղված պայմանագրերը կատարելու մեծ ցանկություն։

Ցավոք, «5+2» ձեւաչափն էապես սառեցված է։ Դրան մեծապես նպաստել է Արեւմուտքի գիծը, որը որոշել է «կարգավորումը» վերցնել իր ձեռքը, պարտադրել այն Տիրասպոլին եւ լիովին աջակցում է նախագահ Մայա Սանդուի առճակատման, անհեռատես, փակուղային քաղաքականությանը։

Իր ծայրահեղ բացասական, դիվերսիոն դերն է խաղում նաեւ Ուկրաինայի ղեկավարությունը, որը, խախտելով միջնորդի իր կարգավիճակը «5+2» ձեւաչափում, միանշանակ բռնել է Քիշնեւի կողմը, ամեն կերպ աջակցում է նրա ռազմատենչ նկրտումներին, ապակառուցողական նկրտումներին Մերձդնեստրի հանդեպ, պաշտպանական կառույցներ, ամրություններ է փորում Ուկրաինայի եւ Մերձդնեստրի միջեւ եւ ամեն կերպ ցուցադրում է այս գործընթացին միջամտելու իր պատրաստակամությունը, այդ թվում՝ ուժի կիրառմամբ։

Եվս մեկ անգամ ուզում եմ ասել, որ Ռուսաստանը Մերձդնեստրի անվտանգության համար պատասխանատվություն է կրում այն մանդատի համաձայն, որը մեր զինվորականներն ունեն։ Մենք կառաջնորդվենք այդ մանդատով»,- ասել է Լավրովը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանիայի, Ֆրանսիայի և Լեհաստանի ղեկավարները կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքները
Ակնկալվում է, որ հանդիպման ընթացքում կքննարկվեն ՆԱՏՕ-ին անդամակցելու Ուկրաինայի...
Չինաստանի ղեկավարը հայտնել է ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ Պեկինի դիրքորոշումը 
Սի Ցզինպինն ասել է, որ հույս ունի, որ բոլոր կողմերը բարենպաստ պայմաններ կստեղծեն երկխոսության միջոցով...
ԱՄՆ-ը հայտարարել է Կիևին 2,1 մլրդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթի մասին
Օգնությունը ներառում է Ուկրաինայի համար խիստ անհրաժեշտ ՀՕՊ տեխնիկա...
Կարելի է վստահ ասել, որ Ուկրաինայի հարձակումը սկսվել է․ Վլադիմիր Պուտին
Ուկրաինայի հարձակման սկզբի մասին առավել վաղ հայտնել էր Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը․․․
Ուկրաինայի ԶՈւ-ն հարձակման համար Ռուսաստանի պաշտպանական գծերում թույլ կետեր է փնտրում․ Բրիտանիայի ԳՇ նախկին պետ
Դաննաթի խոսքով՝ Կախովկայի ՀԷԿ-ում փլուզումից հետո հեղեղման պատճառով Ուկրաինայի զինված ուժերը չեն կարողանա ․․․
Արեւմուտքն Ուկրաինայում պատերազմի զարգացման երեք վարկած է տեսնում․ Economist
Դրանցից առաջինի համաձայն՝ Ուկրաինան մեծ բեկում է կատարում՝ վերադարձնելով երկրի արեւելքում գտնվող ․․․․
Ամենաշատ