News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Сыроварня» ռեստորանային ցանցի հրուշակագործ եւ համահիմնադիր Ալեքսեյ Լեւինը մահացել է Ռուսաստանի Դաշնության Օրյոլի մարզի Մցենսկի շրջանում ՃՏՊ-ի հետեւանքով, հայտնում է Forbes.ru-ն։

Տարածաշրջանային ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ մարտի 24-ին M-2 «Ղրիմ» ավտոճանապարհի 305-րդ կիլոմետրի տարածքում Mercedes-Benz ծանր բեռնատարը, դուրս գալով հանդիպակաց գոտի, բախվել է նրա Mitsubishi Pajero-ին:

Մեքենան վարող Լեւինը մահացել է հիվանդանոց տեղափոխվելիս, իսկ մեքենայում գտնվող կինը եւ եղբայրը տեղում են մահացել՝ մինչ բժիշկների ժամանելը։ Մեկ այլ ուղեւոր՝ 2010 թվականին ծնված տղա, վնասվածքներով հոսպիտալացվել է բուժհաստատություն, հայտնում են ՆԳՆ-ից։

Մահացածի Սվետլանա Լեւինայի ծանոթ եւ գործընկեր, մասնավոր հետախույզ Մաքսիմ Զաբոլոտնին ՏԱՍՍ-ի հետ զրույցում ենթադրել է, որ դա Լեւինի եղբորորդին է։ «Մահացել են ինքը՝ Սվետլանան, նրա ամուսինը եւ ամուսնու եղբայրը։ Երեխան ամուսնու եղբայրն է։ Սվետլանան երկու երեխա ունի՝ 17 տարեկան Ալինան եւ 20 կամ 21 տարեկան Սաշան»,- ասել է նա «ՌԻԱ Նովոստի»-ին։

Բեռնատարի վարորդը ձերբակալվել է։ Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 5-րդ մասի 264 հոդվածով («Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտում»), որը նախատեսում է մինչեւ յոթ տարվա ազատազրկում:

«Сыроварня»-ի համասեփականատեր, ռեստորատոր Արկադի Նովիկովը Forbes-ին հաստատել է Լեւինի մահը, սակայն հրաժարվել է մեկնաբանել մանրամասները։ Նա «360» հեռուստաալիքին ասել է, որ Լեւինի հուղարկավորությունն արդեն տեղի է ունեցել։ Մաքսիմ Զաբոլոտնին իր Telegram-ալիքում ցավակցություն է հայտնել Սվետլանա Լեւինայի մահվան կապակցությամբ՝ նրան Քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչության 2011 եւ 2012 թվականների լավագույն քննիչ անվանելով։

Ալեքսեյ Լեւինի «Сыроварня» ռեստորանների ցանցը գործում է ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում, Ադրբեջանում եւ Ուզբեկստանում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ