News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 11
USD
386.18
EUR
415.57
RUB
4.67
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար  շրջափակման  պատճառով կտրվել է  Շուշիի շրջանի Մեծ Շեն համայնքի ճանապարհային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ, որը  հումանիտար խնդիրներ է առաջացրել  գյուղում: 

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում  Մեծ Շեն համայնքի ղեկավար Դավիթ Դավիդյանը տեղեկացրել է, որ  գյուղի բնակիչներից նրանք, ովքեր աշխատում են Ստեփանակերտում  ներկայում   անգործ են մնացել։

«Գյուղից ունենք նաև ուսանողուհի, ով այս պահին Ստեփանակերտում է և զրկված է ծնողներին  այցելելու հնարավորությունից, միայն հեռախոսով են կարողանում կապ պահպանել միմյանց հետ։ Ներկայում Ստեփանակերտի հետ գործում է  միայն  բջջային հեռախոսակապի միջոցը»,-նշում է համայնքի ղեկավարը:

Նրա խոսքով՝ մեծշենցիներն այս օրերին զբաղվում են գյուղատնտեսական աշխատանքներով՝ չնայած ադրբեջանական դիրքերը բավականին մոտ են ինչպես գյուղին, այնպես էլ գյուղատնտեսական հողատարածքներին:

«Ինքս զբաղվում եմ մեղվաբուծությամբ։ Մեղվափեթակներս գտնվում են թշնամու դիրքից 500 մետր հեռավորության վրա»,-նշում է համայնքապետը և հավելում, որ ճիշտ է, հակառակորդի կողմից խաղաղ բնակչությանը թիրախավորելու դեպքեր չեն գրանցվել, բայց բնակիչների մոտ մտահոգություն, այնուամենայնիվ, առկա է։

Գյուղում գարնանացանը սկսել են 10֊12 օր առաջ։ Ըստ համայնքի ղեկավարի՝ արդեն հասցրել են կարտոֆիլ, սոխ, սխտոր ու կանաչեղեն ցանել։

«Կարտոֆիլի սերմեր գյուղացիները ունեցել են, բայց,  ըստ հայտերի, ժամանակին նաև պետական աջակցություն է ցուցաբերվել՝  յուրաքանչյուրի մոտ 100֊150 կիլոգրամի չափով»,-ներկայացրել է Դ. Դավիդյանը:

Անդրադառնալով գյուղի խնդիրներին, նա հայտնել է, որ  արդեն երկար տարիներ ոռոգման ջրի խնդիր ունեն, որի  պատճառով  այգիներ մի մասը չի օգտագործվում։

Մեծ Շենի համայնքապետը հայտնել է, որ Արցախի Հանրապետության  կառավարության որոշմամբ  գյուղում  նախատեսվում է ցայտաղբյուրներ տեղադրել և ծրագրի  իրականացումը, նրա  համոզմամբ, որոշ չափով  կլուծեր խնդիրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Սենատում ներկայացվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտող բանաձև
Օրենսդրական նախաձեռնությունը, մասնավորապես, կոչ է անում ԱՄՆ-ին պատժամիջոցներ…
«10 տարի ջութակ եմ նվագել, ցանկությունս Երեւանի կոնսերվատորիայում սովորելն էր». արցախցի դիմորդները խնդրի առաջ են կանգնել
Հույս ունեինք, որ ամեն ինչ սահուն կընթանա, սովորականի նման, ինչպես նախորդ տարիներին, մենք էլ այս տարի...
Արցախն Ադրբեջանի ենթակայությունում դնելն էթնիկ զտման վտանգ է հայկական տարածքի համար․ Վոքիեն՝ Արցախի ԱԳ նախարարին
ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը գրություն է ստացել Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանի նախագահ Լորան Վոքիեից...
Շրջափակման ընթացքում Արցախի տնտեսությանը հասցվել է շուրջ 342 մլն դոլարի վնաս
Արգելափակված ճանապարհով Արցախի քաղաքացիների ոչ մի մեքենա չի անցել, իսկ…
Կարմիր խաչի միջնորդությամբ այսօր Արցախից Հայաստան է տեղափոխվել 15 հիվանդ
«Արևիկ» բուժմիավորումում 11 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում...
ԱՄՆ սենատորների նոր բանաձևը. այն կոչ է անում ԱՄՆ-ին անհապաղ քայլեր ձեռնարկել՝ վերջ դնելու ԼՂ-ում հումանիտար ճգնաժամին
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը, որը Լեռնային Ղարաբաղը՝ Արցախը, Հայաստանին կապող միակ ճանապարհն է, անմարդկային է և անընդունելի…
Ամենաշատ