News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունները ՄԻՊ պաշտոնում առաջադրեցին Լեհաստանում նախկին դեսպան, Վայոց Ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանին։ Այս հայտարարությունից ժամեր անց քոչարյանականներն արշավ սկսեցին թեկնածուի դեմ՝ վարկաբեկելով նրան եւ հաշիվ պահանջելով «հայաստանցիներից», թե ինչու են առաջադրել։ Մեր տեղեկություններով՝ իրոք Ղազարյանի թեկնածությանը Քոչարյանի դաշինքում դեմ են եղել, սակայն երբ ՊՈՒ-ն պնդել է, որ, անկախ «Հայաստանի» որոշումից, իրենք Ղազարյանին առաջադրելու են, ստիպված միացել են։

Ֆեյսբուքյան ակտիվիստների արշավին միացել էին նաեւ որոշ պատգամավորներ, օրինակ՝ Գեղամ Նազարյանը տեղադրել էր նրանցից մեկի գրառումը: Ի վերջո, պատգամավոր Ագնեսա Խամոյանը գրեց, որ այլընտրանքի բացակայության պատճառով են պաշտպանել Ղազարյանի թեկնածությունը՝ ընդառաջելով հասարակական նախաձեռնությունների դիմումին․

«Այլ առաջարկություն-դիմում այլ խմբերի կամ անհատների կողմից մեզ չի ներկայացվել: Նման երկրորդ դիմումի դեպքում այն միանշանակ դառնալու էր քննարկման առարկա... այս ընթացքում խմբակցությունը դիմել է տարբեր հեղինակավոր իրավապաշտպանների առաջադրման առաջարկով, սակայն, հաշվի առնելով իշխանությունների կանխատեսելի եւ միանձնյա որոշումների կայացման գործելաոճը, վերջիններս նպատակահարմար չեն համարել առաջադրվել»։

Նշենք, որ «Միասին» շարժումը` Արամ Սարգսյանի, Հրանտ Բագրատյանի գլխավորությամբ, մարտի 17-ին դիմել էր ընդդիմադիրներին՝ Ղազարյանի թեկնածությունն առաջադրելով։ Թեեւ, մեր տեղեկություններով, դրանից առաջ Թագուհի Թովմասյանն է 2 խմբակցություններին առաջարկել այս թեկնածությունը, ինչն իրականում Սերժ Սարգսյանի գաղափարն է: 2 ամիս բանակցություններ են ընթացել, եւ «հայաստանցիները» միայն վերջին պահին են տվել իրենց համաձայնությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ