News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչն աջակցել է Ուկրաինայի դեմ ագրեսիայի համար Ռուսաստանի դատական հետապնդման նպատակով հատուկ միջազգային տրիբունալ ստեղծելու գաղափարը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։ Եվրամիությունը նաեւ հանդես է եկել տրիբունալի ստեղծման օգտին, որը կարող է նոր մեղադրանքներ առաջադրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ այն բանից հետո, երբ Միջազգային քրեական դատարանը նրան ձերբակալելու օրդեր է տվել՝ կապված ենթադրյալ ռազմական հանցագործությունների հետ: Պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն դաշնակիցների հետ աշխատելու է «ագրեսիայի հանցագործության գործով հատուկ տրիբունալ» ստեղծելու ուղղությամբ՝ կապված 2022 թվականի փետրվարին հարեւան երկիր Ռուսաստանի ներխուժման հետ:

«Մենք ենթադրում ենք, որ այն զգալի միջազգային աջակցություն կունենա, հատկապես Եվրոպայում մեր գործընկերների կողմից, եւ իդեալական կարող է տեղակայվել Եվրոպայի մեկ այլ երկրում»,-ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վեդանտ Փաթելը: ԱՄՆ-ն առաջին անգամ բացահայտ աջակցել է Ուկրաինայի հարցով հատուկ տրիբունալի ստեղծմանը։ Նոյեմբերին Եվրամիությունը առաջ է քաշել տրիբունալի գաղափարը, որը պաշտոնապես աջակցվել է հունվարին Եվրոպական խորհրդարանում քվեարկությամբ: Միջազգային քրեական դատարանը 2018 թվականից ի վեր իրավասություն ունի ագրեսիայի հանցագործության նկատմամբ, սակայն փորձագետներն ասում են, որ այն չի կարող դատական կարգով հետապնդել Ռուսաստանին, քանի որ երկիրը, ինչպես Միացյալ Նահանգները, չի միացել Հռոմի ստատուտին, որը Հաագայում տրիբունալ է հիմնել։

Այն պետությունները, որոնք չեն գտնվում դատարանի իրավասության տակ , նախկինի պես կարող են փոխանցվել այնտեղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քվեարկության միջոցով, որտեղ Ռուսաստանն անպայման կօգտվի վետոյի իր իրավունքից: Հատուկ տրիբունալի գաղափարն առաջին անգամ առաջ է քաշվել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Գորդոն Բրաունի կողմից Ուկրաինա ներխուժումից անմիջապես հետո։ Բրաունը 2022 թվականի մարտի խնդրագրում նշել է, որ կարող է «ավելի հեշտ լինել պատասխանատվություն սահմանել» ագրեսիայի հանցագործության համար, քան առանձին պատերազմական հանցագործությունների համար, քանի որ տեղի է ունեցել «ՄԱԿ-ի կանոնադրության այդքան ակնհայտ կոպիտ խախտում»: Պուտինի ձերբակալության օրդերը, որը տրվել է Միջազգային քրեական դատարանի կողմից, հիմնված է Ռուսաստանի իշխանությունների կողմից ուկրաինացի երեխաների անօրինական արտաքսման մեղադրանքների վրա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պենտագոնը հայտարարել է, որ Կիևի գլխավոր մարտահրավերը հրետանու բացակայությունն է
Այնուհետև, կասեի՝ հակաօդային պաշտպանություն...
Բունդեսվերը Ուկրաինայի ԶՈւ-ին կհանձնի 10 000 արկեր. գերմանացի գեներալ
Առաջիկա օրերին Գերմանիան Ուկրաինային կտա 10 հազար հրետանային արկեր...
ԱՄՆ-ն և Թուրքիան բանակցություններ են վարում Ուկրաինայի համար պայթուցիկ նյութերի գնումներն ավելացնելու շուրջ. Bloomberg
Հայտարարության մեջ, որը կարևորում է Տեխասի և թուրքական արդյունաբերության մեջ ներդրումները...
Մակրոնի հայտարարությունն Ուկրաինա զորքեր ուղարկելու մասին զայրացրել է ամերիկացի պաշտոնյաներին. Bloomberg
Մակրոնի խոսքերը կարող էին հակառակ ազդեցություն ունենալ...
Ֆրանսիան շուտով Ուկրաինային 78 «Caesar» հաուբից կմատակարարի. Լըկորնյու
Նախարարը նշել է, որ Ֆրանսիան միաժամանակ մտադիր է այս տարի 155 մմ տրամաչափի զինատեսակների համար 80 հազար արկ մատակարարել․․․
Զելենսկին Դանիլովին ազատել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարի պաշտոնից
Այս պաշտոնում է նշանակվել Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Ալեքսանդր Լիտվինենկոն...
Ամենաշատ