News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Թմրամոլության և անօրինական թմրաշրջանառության դեմ պայքարում Արաբկիրի ոստիկանների պայքարն արդյունավետ էր մասնավորապես մարտի 23-ին:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ առաջին դեպքում բաժնի քրեական հետախույզները համագործակցեցին անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի գործընկերների հետ: Ապօրինի թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով Արամ Խաչատրյան փողոցում ձերբակալվեց և ոստիկանության Արաբկիրի բաժին տեղափոխվեց 23-ամյա մի երիտասարդ: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեցին դեղնականաչավուն զանգվածով երեք փաթեթ ու կաթուցիչ:

Նախաձեռնվեց քրեական վարույթ: Զննությամբ դպրոցի հետնամասում հայտնաբերվեց տարա, որի մեջ նույն պարունակությամբ ևս հինգ փաթեթ կար:

Երիտասարդը ներկայացվել է քննչական բաժին, հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Նույն օրը ձեռնարկված մեկ այլ միջոցառման ընթացքում Արաբկիրի քրեական հետախույզները համագործակցեցին բաժնի համայնքային ոստիկանների հետ: Ապօրինի թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով Կորեայի ձոր կոչվող տարածքում նրանք ձերբակալեցին և, «Նիսան Տիդա» մակնիշի մեքենայով հանդերձ, բաժին տեղափոխեցին 30 և 39 տարեկան երկու տղամարդու: Նրանցից մեկը` Եղվարդի, մյուսը Չարենցավանի բնակիչ է: Անձնական խուզարկությամբ 30-ամյա եղվարդցու մոտ հայտնաբերվեց կպչուն ժապավենի 40 փաթեթ` կրիստալի նմանվող զանգվածով, ընդհանուր մոտ 85 գրամ քաշով:

Երկուսն էլ ներկայացվել են Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել են փորձաքննություններ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ