News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մարտի 15-26-ը Բուխարեստում անցկացված Ֆրանսիական ֆիլմերի փառատոնի 27-րդ թողարկմանը, որը նվիրված էր Ռումինիայի՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանն անդամակցության 30-ամյակին, ֆիլմերի մեջ ընդգրկված էր նաև «Si Le Vent Tombe» ֆիլմը։ Հայաստան, Ֆրանսիա, Բելգիա  2020թ. համատեղ արտադրության 1 ժամ 40 րոպեանոց ֆիլմի ռեժիսորն է Նորա Մարտիրոսյանը: Ռումինիայում ՀՀ դեսպանությունից NEWS.am-ին հայտնում են, որ գլխավոր դերերը կատարել են Գրեգորի Քոլինը, Հայկ Բախրյանը և Արման Նավասարդյանը:

Ֆիլմն անդրադառնում է Արցախի ժողովրդի՝  միջազգային հանրության կողմից ճանաչված լինելու, ինչպես նաև  Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման ձգտումին ու առկա դժվարություններին։

Ֆիլմը ցուցադրվել է մարտի 26-ին, Բուխարեստի Ֆրանսիական ինստիտուտի «Էլվիրե Պոպեսկու» կինոթատրոնում:

Ֆիլմի ցուցադրմանը ներկա են եցել Ռումինիայում հավատարմագրված դինավագիտական կորպուսի ներկայացուցիչներ, անվանի կինոքննադատներ, ռումինացի և հայ բազմաթիվ կինոսերներ, ինչպես նաև Ռումինիայում ՀՀ դեսպանության անձնակազմը:

Կինոդիտման սկզբում ներկաներին բացման խոսքով դիմել է Ռումինիայում ՀՀ դեսպանության խորհրդատու Լ. Մինասյանը, որը, մասնավորապես նշել է. «Թեև ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել 2020թ. աշնանը Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմից առաջ, սակայն ֆիլմում ներկայացված դժվարություններն ու խնդիրներն առավել քան արդիական են հատկապես այսօր, երբ արդեն 105 օր է, ինչ Ադրբեջանը շրջափակել է Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ, կենսական նշանակություն ունեցող ճանապարհը՝ Լաչինի միջանցքը»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եթե կա մեկը, որ չի օժանդակում Հայաստանի անվտանգությանը, դա Ռուսաստանն է. Օլիվիե Դըկոտինյի
Այն, ինչ ես տեսնում եմ վերջին տարիներին, այն է, որ երբ Հայաստանը օգնության…
Հայաստանը 2023թ-ին փորձում էր ուշադրության կենտրոնում պահել Լեռնային Ղարաբաղի շրջափակման հարցը. ԱԳՆ
Արտգործնախարարը հավելեց, որ ՄԱԿ-ի մակարդակով հաղորդագրություններ ու նամակներ են հրապարակվել...
Բուենոս Այրեսի խորհրդարանն ընդունեց Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ իրականացրած գործողությունները դատապարտող հայտարարություն
Հանրապետության կողմից հրադադարի համաձայնությունը խախտող…
Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի 200 քառակուսի կմ տարածք. Ռուբինյանը ելույթ է ունեցել Բիշքեկում
Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ լայնածավալ ռազմական գործողությունների, ինչպես նաև Ադրբեջանի կողմից վերջին երեք տարիների...
Ադրբեջանը պետք է ապահովի ԼՂ հայերի՝ իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը․ ԵԽ նախարարների կոմիտեի հայտարարությունը
Ադրբեջանը պետք է ապահովի Ղարաբաղի հայերի մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները և անվտանգությունը՝ ներառյալ…
ՄԱԿ. Էթնիկ հայերի զանգվածային տեղահանումը կապված է Ադրբեջանի ռազմական գործողության և 9-ամսյա շրջափակման հետ
Նրանց զեկույցում իրավացիորեն նշվում է այն տառապանքը, որը պետք է պատճառեր այս փորձը...
Ամենաշատ