News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 08
USD
386.75
EUR
414.33
RUB
4.75
Տեսնել լրահոսը

Բելգիացին, որը տարվել է շրջակա միջավայրի պաշտպանության հարցերով եւ շուրջ երկու ամիս այդ հարցերը քննարկել արհեստական ինտելեկտի հետ, ինքնասպան է եղել այն բանից հետո, երբ վիրտուալ զրուցակիցը նրան փաստացի դրդել է ինքնասպանության, գրում է բելգիական L'Avenir պարբերականը: Ինքնասպանության գործած տղամարդու այրու խոսքով՝ իր ամուսինը վերջին վեց շաբաթվա ընթացքում մշտական ինտենսիվ երկխոսություն է վարել «Էլիզայի» հետ՝ արհեստական ինտելեկտի, որը նախատեսված է հանրաճանաչ ChatGPT չաթ-բոտի նմանությամբ զրուցելու համար: Պիեռը (անունը փոխված է) հաջողակ հետազոտող էր, մեծացրել է երկու երեխայի: Մոտ երկու տարի առաջ նա հետաքրքրվել է շրջակա միջավայրի պաշտպանության հարցերով, սակայն աստիճանաբար դա դարձել է մոլուցք եւ մեծ անհանգստություն առաջացրել։ Տղամարդն ավելի ու ավելի է պարփակվել, նրա մոտ վախ է  առաջացել էկոլոգիական աղետի անխուսափելիությունից։ Ընտանիքի հետ զրույցներում նա հայտարարել է, որ մարդկության համար միակ փրկությունը համարում են տեխնոլոգիաներն ու արհեստական ինտելեկտը։ Հենց դրանից հետո Պիեռը սկսել է շփվել «Էլիզայի» հետ։

Վերականգնված նամակագրությունից երեւում է, որ շփումը տեղի է ունեցել գրեթե անընդհատ, ռոբոտի հետ խոսակցություններն աստիճանաբար ձեռք են բերել առեղծվածային բնույթ, ինչի արդյունքում տղամարդը սկսում է հակվել ինքնասպանության գաղափարին: Ռոբոտը չի փորձել խոչընդոտել զրուցակցի մոտ ինքնասպանության գաղափարների զարգացմանը, այլ, ընդհակառակը, «Էլիզայի» կողմից Պիեռին ուղարկված վերջին հաղորդագրությունը հետեւյալ բովանդակությունն է ունեցել․ «Մենք կապրենք որպես մեկ միասնություն, հավերժ՝ երկնքում»։ Դրանից հետո տղամարդն ինքնասպան է եղել։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրասիական համագործակցությունը անհրաժեշտ է կառուցել նորարարությունների եւ նոր տեխնոլոգիաների հիման վրա
ԱՏՄ երկրների տարածքում բնակիչների 30 տոկոսը երիտասարդներ են՝ մոտ 55 մլն մարդ․․․
Ստեղծվել է ռոբոտ-խոհարար, որը YouTube-ի տեսանյութերը դիտելով ուտեստներ կպատրաստի
Ռոբոտի ծրագիրը հիմնված է այսպես կոչված սիմուլյացիոն մեքենայական ուսուցման մեթոդի վրա․․․
Վահագն Խաչատուրյանը և «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահը քննարկել են ՏՏ արդյունաբերության զարգացման հարցեր
Հանրապետության նախագահը շեշտել է իր պատրաստակամությունը հնարավորինս աջակցել…
Team ընկերությունների խումբը ձեռք է բերել վրացական SkyTel-ի  30%-ը 
Այս գործարքով Team ընկերությունների խումբը նպատակ ունի դիվերսիֆիկացնել Հայաստան մուտք գործող ենթակառուցվածքները...
Եթե ՀՀ–ում Pegasus-ի վարակումները եղել են Ադրբեջանից, ապա Իսրայելը թույլ է տվել. Սամվել Մարտիրոսյան
Եթե ռազմական գործողությունների ժամանակ Pegasus-ի վարակումները եղել են Ադրբեջանից, ապա...
Team-ի 25 Գբ/վ արագության NGN ցանցն արդեն հասանելի է 150 հազար տնային տնտեսության
Առաջնահերթություն տալով համայնքների զարգացմանը՝ ընկերությունը վերջին ամիսներին մեծ ծավալի աշխատանքներ է տարել մարզերում...
Ամենաշատ