News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը հաղթել է Սիսիանի ՏԻՄ ընտրություններում, Վարչական դատարանից պահանջում է ընտրություններին մասնակցած «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ցուցակը գլխավորած Ավագ Ասատրյանին, կուսակցության ներկայացուցիչ Վարդան Բալյանին եւ «168 ժամ» լրատվամիջոցին վարչական պատասխանատվության ենթարկել՝ քվեարկության նախորդող օրը քարոզչություն իրականացնելու  համար։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «Դատալեքս» տեղեկատվական համակարգից։ 

Նշենք՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 40.1 հոդվածը սահմանում է` քվեարկության օրը կամ դրան նախորդող օրը քարոզչություն կատարելը առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից մինչեւ վեցհարյուրապատիկի չափով:

Իսկ քվեարկության եւ դրան նախորդող օրը տպագիր մամուլի, կաբելային ցանցով, վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող ռադիոընկերությունների եւ հեռուստաընկերությունների կամ համացանցի միջոցով քարոզչություն կատարելը`առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչեւ յոթհարյուրապատիկի չափով:

Հիշեցնենք՝ ընտրության նախորդող օրը՝ մարտի 25–ին, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության Սյունիքի մարզի թիվ 34 ընտրատարածքային հանձնաժողովում լիազոր ներկայացուցիչ Վարդան Բալյանը «168 ժամ»–ի հետ զրույցում ահազանգել էր Սիսիան համայնքում մարտի 26–ին կայանալիք ընտրությունների նախաշեմին՝ ՔՊ–ի կողմից կատարվող ընտրակեղծիքների մասին։

«Քաղաքացու որոշումը» դիմել էր նաեւ 34 ընտրատարածքային հանձնաժողով, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչի, հանձնաժողովը, սակայն, մերժել էր դիմումը։ ՔՈ–ի ցուցակը գլխավորող Ավագ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Ընտրական օրենսգրքի 48-րդ հոդվածի 11-րդ կետի համաձայն՝ ընտրական հանձնաժողովը գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու մասին հարցը պարտավոր է քննարկել եւ դրա վերաբերյալ որոշում ընդունել դիմումն ստանալուց հետո` հնգօրյա ժամկետում, սակայն ոչ ուշ, քան քվեարկության նախորդ օրը՝ մինչեւ ժամը 12-00-ը, բայց ըստ նրա՝  օրենքի պահանջը հերթական անգամ խախտվել է:

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը իրենց դիմումը մերժելու մասին որոշումն անվավեր ճանաչելու եւ ՔՊ–ի ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու մասին հայցադիմում էր ներկայացրել Վարչական դատարան, որը, սակայն, մերժել էր կուսակցության հայցը։

Նշենք, որ ՔՈ–ի ցուցակը գլխավորող Ավագ Ասատրյանը նույնպես իր էջում կիսվել էր ՔՊ–ի կողմից կատարվող ընտրակեղծիքների մասին հրապարակմամբ։

Հիշեցնենք՝ մարտի 26–ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում հաղթել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ ստանալով 7325 քվե, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը ստացել է 1443 քվե, իսկ Հայաստանի հանրապետական կուսակցությունը՝ 2553 քվե։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Հաստատվել է հոկտեմբերի 29-ին ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման միջոցառումների ժամանակացույցը
Համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում թեկնածուների գրանցումը կատարվում է՝ 2023 թվականի սեպտեմբերի 29-ից մինչեւ հոկտեմբերի 4-ը՝ մինչեւ ժամը 18:00-ն...
Ամենաշատ