News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բաքվում ինտենսիվորեն փնտրում են պատգամավոր Ֆազիլ Մուստաֆայի դեմ մահափորձի «արտաքին ազդեցությունն» ու «իրանական հետքը»։

Հիշեցնենք, որ նրա վրա կրակել են իր տան մոտ, պատգամավորը վնասվածք է ստացել ուսի եւ ոտքի հատվածում։ Մուստաֆան հոսպիտալացվել է, կյանքին վտանգ չի սպառնում։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ 277-րդ հոդվածով (պետական կամ հասարակական գործչի նկատմամբ մահափորձ՝ նրա պաշտոնական կամ քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով) եւ 228.2.1-րդ հոդվածով (նախնական համաձայնությամբ զենքի ապօրինի շրջանառություն)։ Մահափարձն «ահաբեկչություն» են որակել։

Ահաբեկչությունը համընկել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության օրվա տոնակատարության, երկրի արտգործնախարարի՝ Իսրայել այցի եւ այնտեղ ադրբեջանական դեսպանատան բացման հետ: «Բոլորը գիտեն, որ Հայաստանի հետ մեկտեղ կա եւս մեկ պետություն, որն ունակ է Ադրբեջանի դեմ սադրանքների եւ բացահայտ հայտարարում է այդ մասին․ դա Իրանն է»,-ասել է «Ենի Ադրբեջան» կուսակցության պատգամավոր Մաշհուր Մամեդովը։

Հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Արաստուն Օրուջլուն հայտարարել է, որ այս միջադեպը սպասելի էր եւ թիրախը միայն Մուստաֆան չէր: Նրա խոսքով՝ քաղաքական գործիչների վրա հարձակումները միշտ ուղղված են հասարակության մեջ շփոթություն եւ վախ սերմանելուն:

Դեռեւս պարզ չէ, թե ով է կանգնած ահաբեկչության հետեւում, բայց եթե հարձակման նպատակը քաղաքական գործիչն է կամ խորհրդարանի անդամը, ապա դա ազդանշան է առ այն, որ ոչ ոք չի կարող իրեն ապահով զգալ, եւ դա բաց մեսիջ է, կարծում է Օրուջլուն:

Իր հերթին, Ժողովրդական ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին քննադատել է իշխանություններին իրական հանցագործության դեմ պայքարելու անկարողության համար: «Իշխող ռեժիմը մասնագիտանում է ընդդիմությանը ճնշելու մեջ եւ ի վիճակի չէ պայքարելու իրական հանցագործության դեմ։ Հուսով եմ, որ կառավարությունը շահագրգռված է այս հանցագործության բացահայտմամբ։ Կառավարությունը պետք է վերջապես կատարի իր աշխատանքը, եւ պետական ռեսուրսները պետք է հատկացվեն իրական հանցավորության դեմ պայքարին, այլ ոչ թե անկախ մարդկանց եւ ընդդիմադիրների հետապնդմանը»,-ասել է նա։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը. դատախազություն
Օրինական ուժի մեջ է մտել Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության հայցադիմումը բավարարելու մասին դատարանի վճիռը…
Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը տեղում մահացել է
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին
Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը ժամը 16։45-ի սահմաններում նշված մասնաճյուղի դիմաց...
Աքորի գյուղում չգործող պահեստ է այրվել
Ապրիլի 19-ին, ժամը 01:54-ին Լոռու մարզային փրկարարական վարչության…
Գայի պողոտայում «Օպելը» բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
Ապրիլի 19-ին, ժամը 02:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն…
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Ամենաշատ