News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Արցախում անթույլատրելի իրավիճակ է ստեղծվել, բարձրաստիճան պաշտոնյաների հետ կապ ունեցող մի քանի տասնյակ մարդիկ՝ պայմանավորվելով ռուս խաղաղապահների հետ, բերում են առաջնային նշանակություն չունեցող ապրանքներ եւ մարդկանց վերջին միջոցների հաշվին մեծ գումարներ են վաստակում։ Այս մասին մարտի 29-ին «Շրջափակման պատճառով Լեռնային Ղարաբաղի տնտեսության կորուստների գնահատման մասին» հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարել է «Մենք ենք, մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության համահիմնադիր, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

Նա պարզաբանել է, որ այս մարդիկ Արցախ են բերում ձմերուկ կամ ինչ-որ այլ ապրանք, որն առաջնային նշանակություն չունի, որպեսզի գումար վաստակեն։ «Չեմ ուզում թաքցնել, որ դա ամոթ է եւ անընդունելի»,-նշել է նա։ Նախկին պետնախարարը հավելել է, որ այդ մի քանի տասնյակ մարդկանց մոտ աշխատում են եւս մի քանի հարյուր մարդ, որոնք աշխատավարձ են ստանում, եւ եւ մի քանի հազարը գնում է այդ ապրանքները: «Միեւնույն ապրանքները հասանելի չեն բոլորի համար՝ չնայած կտրոնները ներդրվել են հենց դրա համար: Բացի այդ, կտրոնները չեն աշխատում, մարդիկ ստիպված են ապրանքներ գնել ավելի թանկ, քան պետք է արժենան կտրոնով։ Բացի այդ, երկարաձգվել են կտրոնների վավերականության ժամկետները, ուստի ստեղծվում է իրավիճակ, երբ սահմանաչափը սպառած անձը չի կարողանում ժամանակին ստանալ նոր կտրոնը»,-հավելել է նա։

Վարդանյանն ինֆլյացիան համարում է միայն ներհանրապետական գործընթացների հետեւանք՝ կոչ անելով սկսել նրանից, թե ով եւ ինչպես է գնում այդ ապրանքները, ինչ գնով եւ ինչ քանակով: «Ստեղծված իրավիճակում, երբ մենք պետք է համերաշխ լինենք, կրկին խախտվում է արդարության սկզբունքը։ Դա ավելի շատ վնաս է հասցնում, քան տնտեսական գործոններն ու դրանց հետ կապված ինֆլյացիան»,-եզրափակել է Վարդանյանը։  

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը 2023թ-ին փորձում էր ուշադրության կենտրոնում պահել Լեռնային Ղարաբաղի շրջափակման հարցը. ԱԳՆ
Արտգործնախարարը հավելեց, որ ՄԱԿ-ի մակարդակով հաղորդագրություններ ու նամակներ են հրապարակվել...
Բուենոս Այրեսի խորհրդարանն ընդունեց Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ իրականացրած գործողությունները դատապարտող հայտարարություն
Հանրապետության կողմից հրադադարի համաձայնությունը խախտող…
Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի 200 քառակուսի կմ տարածք. Ռուբինյանը ելույթ է ունեցել Բիշքեկում
Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ լայնածավալ ռազմական գործողությունների, ինչպես նաև Ադրբեջանի կողմից վերջին երեք տարիների...
Ադրբեջանը պետք է ապահովի ԼՂ հայերի՝ իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը․ ԵԽ նախարարների կոմիտեի հայտարարությունը
Ադրբեջանը պետք է ապահովի Ղարաբաղի հայերի մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները և անվտանգությունը՝ ներառյալ…
ՄԱԿ. Էթնիկ հայերի զանգվածային տեղահանումը կապված է Ադրբեջանի ռազմական գործողության և 9-ամսյա շրջափակման հետ
Նրանց զեկույցում իրավացիորեն նշվում է այն տառապանքը, որը պետք է պատճառեր այս փորձը...
Կոռնիձորում հումանիտար կայան կհիմնվի՝ ԼՂ-ում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ կայանի նպատակն է միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա խմբերի ջանքերը մեկտեղելը, հումանիտար...
Ամենաշատ