News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանն այսօր՝ մարտի 29–ին, իր գործով դատական նիստից հետո Armlur.am-ի  հետ զրույցում պնդեց՝ ինքն ապօրինի գույք չունի։

Վաչագանը Ղազարյանն ի պատասխան հարցի, թե որտեղից իրեն 8 մլրդ դրամ, այն դեպքում, երբ ինքը թիկնազորի պետ ու վարորդ էր, ասաց՝ Դատախազությունից հարցրեք։

Անդրադառնալով 2018 թվականին ԱԱԾ–ի կողմից հրապարակած տեսանյութին, որում նա բանկից  հանած գումարը մոտեցնում էր մեքենային, ու հարցին, թե ուր էր տանում այդ փողերն, ասաց.

«Տանում էի պարտքերը տայի, տանում էի էն մարդկանց տայի, ովքեր ինձ էին տվել»։

Վաչագան Ղազարյանն ասաց, թե սուտ է այն տեղեկությունը, որ իրեն այդ գումարը տվել է  Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավիթը։

Ղազարյանը շեշտեց՝ ինքը միայն դատարանին է պարտավոր ասել, թե որտեղից իրեն այդ գումարը։

Դիտարկմանը, թե դա հարկատուների հաշվին ստացած փող էր, Վաչագան Ղազարյանն ասաց.

«Դա ձեր շնորհիվ չէր, ընկերների շնորհիվ էր, ընկերների գումարներն էին, հանում էի տայի իրենց»։

Վաչագան Ղազարյանը կեղծ որակեց տեղեկությունը, թե ինքը չի շփվում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։

«Ես շատ լավ շփվում եմ, սուտ են ասում»,– ասաց նա։

Վաչագան Ղազարյանն անդրադարձավ նաեւ Տերյան փողոցում բնակարան գնելուն։

«Այդ տունը գնելու համար Զարգացման բանկից գումար ենք վերցրել ու տարել վճարել, թղթերն էլ կան»,– ասաց նա։

Հարցին, թե նախագահի թիկնազորի պետը, վարորդը, կարո՞ղ է պաշտոնավարման ընթացքում այդքան գումար կուտակել, Վաչագան Ղազարյանն ասաց.

«Եթե նա շրջապատ ունի՝ ամեն ինչ էլ կարող է»։

Ղազարյանը հավելեց՝ «այլեւս պետությանը տալու բան չունի»։

«Պետությանը ինչ–որ տվել եմ՝ դա արդեն շատ–շատ է»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարտական եղբայրության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկ անձի՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել
Ապրիլի 21-ին, Տավուշի մարզի Ոսկեպար-Կիրանց ճանապարհին տեղի ունեցած...
Ոստիկանները ուժ գործադրելով բերման ենթարկեցին Տիգրանաշենի մոտ ճանապարհը փակած մի քանի քաղաքացիների
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
7 մարդ է ձերբակալվել Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ
Երեկ շուրջ 100 մարդ է բերման ենթարկվել...
ԶԼՄ. Փարիզում փլուզվել են «Մուլեն Ռուժ» կաբարեի ջրաղացի թևերը
Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել․․․
Գեղարքունիքի պարեկները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է կաթուցիչ՝ լցված 3 գրամից ավելի մարիխուանայով։ 45-ամյա ուղևորի...
Դատարանը կալանել է կոռուպցիայի մեջ կասկածվող պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովի ունեցվածքն ու հաշիվները
Գործակալության զրուցակցի վկայությամբ, կալանվել է Թիմուր Իվանովի, նրա կնոջ, նախկին կանանց և հինգ՝ այդ թվում՝ որդեգրված, երեխաների անունով գրանցված ունեցվածքը
Ամենաշատ