News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Երկօրյա այցով այսօր առավոտյան Սյունիք է ժամանել Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի պատվիրակությունը՝ շրջանային խորհրդի նախագահ Լորան Վոքիեի գլխավորությամբ։

Սյունիքի մարզպետարանից NEWS.am-ին հայտնում են, որ պատվիրակության կազմում են շրջանի քաղաքապետեր (Վալանս, Դեսին-Շարպիե, Վիեն), շրջանային խորհրդի պաշտոնյաներ, նաև տնտեսական, մշակութային, կրթական շրջանակների, Ֆրանսիայում հայկական ասոցիացիաների ներկայացուցիչներ, լրագրողներ՝ ֆրանսիական ու ֆրանս-հայկական լրատվամիջոցներից։

Նրանց հետ Սյունիք են ժամանել նաև Ֆրանսիայում ՀՀ-ի դեսպանը, հայ ու ֆրանսիացի այլ պաշտոնյաներ, բարեգործական ու հասարակական ֆրանսիական կազմակերպությունների ղեկավարներ։

Սյունիքի դարպասների մոտ բարձրաստիճան հյուրերին ու պատվիրակության անդամներին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանի հետ դիմավորել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը և մարզային

իշխանության ներկայացուցիչները։

Տաթևի վանական համալիրում այսօր նախատեսված է համագործակցության համաձայնագրի ստորագրում Սյունիքի մարզի և Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի միջև։

Տպել
Ամենաշատ