News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հաստատվել է ՀՀ պետական պահպանության ծառայության կանոնադրությունը:

Որոշման մեջ ասվում է. «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան և հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը՝

  1. Հաստատել՝

1) Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի

2) Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի (հույժ գաղտնի):

  1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հոկտեմբերի 18-ի «Պետական պահպանության ծառայության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 1392-Լ որոշումը»:
Տպել
Ամենաշատ