News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Տիգրան Խաչատրյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի եւ ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսի հետ, որի ժամանակ ներկայացրել է Հայաստանի կառավարության՝ ԵՄ տնտեսական եւ ներդրումային պլանի շրջանակում իրականացվող ծրագրերը:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ փոխվարչապետն իր խոսքում բարձր է գնահատել ԵՄ հետ հաստատված սերտ համագործակցությունը եւ կարեւորել բոլոր ուղղություններով Միության հետ հարաբերությունների զարգացումը։

Զրուցակիցներն անդրադարձել են Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հետ համագործակցությանը, «Երեւանի ավտոբուսներ» եւ Հայաստանի մարզերում տարվող դպրոցաշինական եւ դպրոցների վերազինման լայնամասշտաբ ծրագրերին:

Անդրեա Վիկտորինը շնորհավորել է փոխվարչապետին նշանակման առթիվ եւ անդրադարձել ԵՄ աջակցությամբ նախատեսվող ծրագրերին, որոնք ուղղվելու են Հայաստանում տնտեսության խթանմանը, փոքր եւ միջին բիզնեսի, էներգետիկայի, ենթակառուցվածքների ոլորտների զարգացմանը եւ այլն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում. Ինգրիդա Շիմոնիտեն՝ Ալեն Սիմոնյանին
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Բորելը և Վարհելին կոչ են արել Վրաստանին ձեռնպահ մնալ ԵՄ անդամակցությունը վտանգող օրենքների ընդունումից
Սա շատ մտահոգիչ իրադարձություն է, և այս օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա...
Հայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության...
Ամենաշատ