Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ընդունել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին։ АПА-ի փոխանցմամբ՝ այս մասին Twitter-ում գրել է Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ջորջ Դիկը։
«Նեթանյահուն շնորհավորել է նախարար Ջեյհուն Բայրամովին՝ Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացման կապակցությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանի խնդիրները, պայմանավորվածություն է ձեռք բերվել երկկողմ համագործակցության ամրապնդման վերաբերյալ»,- մեջբերում է դեսպանին լրատվամիջոցը։





























