News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 30-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չեխիայի Հանրապե¬տու¬թյան կառավարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Որոշվել է նաեւ համաձայնագիրն ուղարկել ՍԴ Սահմանադրությանը հմապատասխանությունը րոշելու համար, որից հետո այն կուղարկվի ԱԺ՝ վավերացման:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի և Չեխիայի միջև երկկողմ ռազմական համագործակցությունը իրականացվում է Հայաստանի ՊՆ-ի եւ Չեխիայի ՊՆ-ի միջև ռազմական համագործակցության մասին 2010 թվականի մարտի 10-ին ստորագրված համաձայնագրով, որը նախատեսում է համագործակցություն ռազմական կրթության, պաշտպանական արդյունաբերության, ռազմական պատմության և թանգարանագիտության ոլորտներում, ինչպես նաև արտերկրում խաղաղապահ առաքելություններին մասնակցությունը:

Համաձայնագրի վավերացումն իրավական հիմք է ստեղծում  ռազմատեխնիկական ոլորտում Կողմերի միջև ընդհանուր ստեղծված համագործակցության զարգացման և  խորացման համար: Դրա վավերացմամբ Կողմերն ընդունում և ամրապնդում են համագործակցությունը ռազմական և տնտեսական ոլորտներում:

Համաձայնագիրը նախատեսում է համագործակցություն ուսումնական հաստատություններում մասնագետների և տեխնիկական անձնակազմի պատրաստում՝ հաշվի առնելով Կողմերի պահանջարկները և հնարավորությունները, ինչպես նաև ռազմատեխնիկական համագործակցության այլ ուղղություններ, որոնց առնչությամբ Կողմերը հետաքրքրություն են դրսևորում:

Համաձայնագրի դրույթների  իրագործման նպատակով նախատեսվում է, որ կողմերը հայ-չեխական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում պետք է ստեղծեն ռազմատեխնիկական համագործակցության աշխատանքային խումբ, որի նիստերի անցկացման ժամկետները, կանոնակարգը և աշխատանքների կարգը կսահմանեն Կողմերի լիազոր մարմինները:

Տպել
Ամենաշատ