News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 30-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ քաղաքացիների աշխատանքային գործունեության կանոնակարգման մասին» փոխըմբռնման հուշագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ 2017-ին Էմիրաթական կողմը հանդես էր եկել «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների Կառավարության միջև աշխատուժի օգտագործման մասին» փոխըմբռնման հուշագրի ստորագրման նախաձեռնությամբ: Հայկական կողմը էմիրաթական կողմին է փոխանցել հուշագրի նախագիծ` ներառելով աշխատանքային հարաբերությունների կարգավորման առանցքային դրույթներ։

Կարևորելով աշխատանքային միգրացիայի կարգավորման ոլորտում Արաբական Միացյալ Էմիրությունների հետ կանոնակարգված համագործակցության անհրաժեշտությունը, ինչպես նաև հաշվի առնելով նախագծով սահմանված հարցերի շրջանակը և այդ համատեքստում՝ աշխատանքային միգրանտների իրավունքների լիարժեք պաշտպանության անհրաժեշտությունը՝ Էմիրաթական կողմի պատվիրակության 2021 թվականին Հայաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում մանրամասն քննարկվել են հուշագրի նախագծի դրույթները և կայացած բանակցությունների արդյունքում՝ լրամշակվել։

Նշենք, որ այս հուշագիրը ստորագրվել է 2022 թվականի դեկտեմբերի 13-ին՝ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած պաշտոնական այցի ընթացքում։

Այս հուշագրի վավերացումը կնպաստի Արաբական Միացյալ Էմիրություններում աշխատող կամ աշխատելու պատրաստակամություն ունեցող ՀՀ քաղաքացիների աշխատանքային հարաբերությունների կանոնակարգմանը և աշխատանքային միգրանտների իրավունքների ու շահերի պաշտպանությանը:

Տպել
Ամենաշատ