News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 30-ի նիստում որոշեց վերաբաշխում կատարել 2023 թվականի պետական գյուջեում եւ ՊՆ-ին գումար հատկացնել:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նման որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ պաշտպանության նախարարությանը ընթացիկ գործունեության ապահովման և ոչ ֆինանսական ակտիվների ձեռքբերման գծով 2023թ. պետական բյուջեով չնախատեսված ու առաջնահերթ համարվող ծախսերի ֆինանսավորման իրականացմամբ:

ՀՀ պաշտպանության նախարարությանը ընթացիկ գործունեության ապահովման և ոչ ֆինանսական ակտիվների ձեռքբերման գծով անհրաժեշտություն է առաջացել 2023թ-ի պետական բյուջեով չնախատեսված առաջնահերթ ծախսերի ֆինանսավորման ուղղել 618,403.5 հազ. դրամ:

Այս որոշման որոշ հատվածներ գաղտնի են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ