News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 30-ի նիստում տարածք հետ վերցնելու և անհատույց օգտագործման իրավունքով տարածք հատկացնելու մասին որոշում կայացրեց:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՏԿԵ նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե է դիմել «Ճանապարհային դեպարտամենտ» hիմնադրամը՝ ք. Երևան, Կառավարական տուն 3 հասցեում գտնվող շենքի 2-րդ հարկում տեղակայված ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի կողմից զբաղեցված ամբողջ տարածքը Հիմնադրամին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու խնդրանքով՝ Հիմնադրամի աշխատակազմը մի վայրում տեղակայելու նպատակով։

Հիմնադրամը զբաղեցնում է այդ հասցեի 1-ին հարկի մի մասը, ինչպես նաեւ Նալբանդյան 28 հասցեում գտնվող շենքի 3-րդ հարկի, ինչպես նաև նկուղային հարկի որոշ հատվածներ։Հիմնադրամի աշխատակազմի տարբեր շենքերում տեղակայված լինելու հանգամանքը բացասաբար է ազդում աշխատանքի որակի, արդյունավետության վրա:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Կոմիտեի կողմից մշակվել է«Տարածք հետ վերցնելու և անհատույց օգտագործման իրավունքով տարածք հատկացնելու մասին»ՀՀ կառավարության որոշման նախագիծը,որովառաջարկվումէքաղաք Երևան, Կառավարական փողոց 3 շենք հասցեում գտնվող շենքի 2-րդ հարկից 535.6 քառ.մետր մակերեսով տարածքնանհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով հատկացնել «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամին և ք. Երևան, Նալբանդյան փողոց 28 հասցեում գտնվող շենքի 3-րդ հարկից 346 քառ. մետր մակերեսով տարածքը հետ վերցնել Հիմնադրամից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ