News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բաքվի բռնապետի լկտի և հանդուգն վարքագծի ֆոնին Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման ներսում ծխացող ուշագրավ ներքաղաքական գործընթացներ կան, որոնք դուրս սպրդեցին հատկապես նախիջևանյան կլանի ներկայացուցիչ, հակաիրանական դիրքորոշումներով հայտնի, պատգամավոր Ֆազիլ Մուսաֆայի վրա կրակոցներով։ Այս մասին գրառում է արել իրանագետ Վարդան Ոսկանյանը:

ՆՄա նաեւ նշել է. «Մինչ Բաքվի բռնապետի քարոզչամեքենան դեռևս բազմաթիվ հարցականներ ունեցող այս մահափորձի առիթն օգտագործելով, մեղադրանքների սլաքը փորձում է ուղել դեպի Իրան և Թեհրանի օգտին, իբր, լրտեսության մեղադրանքներով սկսված հիմնականում շիա հավատացյալների ձերբակալությունների ալիքին նոր թափ հաղորդել, արհեստածին Ադրբեջանում կրկին ակտիվացել է թաթական գործոնը։

Եթե մի քանի տարի առաջ Բաքվի բռնապետի քարոզչամեքենան հայտարարում էր, որ, ակտիվ բռնաճնշումներով և ձերբակալություններով, իբր, չեզոքացված է «Շիրվանի ազատագրության ճակատ» թաթական կազմակերպության գործունեությունն ընդհանրապես, ապա այժմ այդ կառույցը կրկին որոշակի ակտիվություն է ցուցաբերում։

Մյուս կողմից նկատվել է ևս մեկ հետաքրքիր զարգացում. Ապշերոնի թաթաբնակ ավաններից Միլլի Մեջլիսի պատգամավորության նախկին թեկնածու Զարիֆա Հուսեյնովան հենց Ֆազիլ Մուսաֆայի դեմ մահափորձի համատեքստում խոսել է արհեստածին Ադրբեջանում թաթ ժողովրդի նկատմամբ ցեղասպան քաղաքականության և  բնիկ թաթական տարածք Ապշերոնյան թերակղզու էթնիկական պատկերի անօրինական փոփոխության ու նավթագազային ռեսուրսների անխնա կողոպուտի մասին։

Այնպես որ իրավիճակը շատ դինամիկ զարգանում է, և Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը խնդիրներ ունի և ունենալու է նաև հենց Ապշերոնյան թերակղզում»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
Օրինագիծը կոչ է անում Բայդենի վարչակազմին ԱՄՆ օրենսդրության շրջանակում 180 օրվա ընթացքում որոշում կայացնել անձանց այս խմբի դեմ պատժամիջոցների մասին, ներառյալ «Մագնիտսկու օրենքը»
Կովկասում Ադրբեջանի կողմից ավտորիտար ագրեսիայի ավելացման ակնհայտ հնարավորություն կա. Freedom House
Freedom House-ը նշել է, որ Բաքուն ճանապարհ է հարթել սեպտեմբերյան հարձակման համար...
Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստին դատապարտել են 6 տարվա ազատազրկման թմրանյութերի գործով
Բաքվի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր ակտիվիստին...
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Մենք պետք է վճռական անհամաձայնություն հայտնենք Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին. ԱՄՆ պետդեպարտամենտ
Վճռական անհամաձայնություն Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին...
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել լրագրողներին
Բաքվի դատարանը ինը տարվա բանտարկության է դատապարտել լրագրողին...
Ամենաշատ