News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար Սաբինա Ալիեւան՝ հավատարիմ մնալով իրականության խեղաթյուրման որդեգրված կուրսին, հայտարարություն է տարածել «ադրբեջանցիների ցեղասպանության օրվա» կապակցությամբ եւ Հայաստանին մեղադրել տարատեսակ հանցագործությունների մեջ:  

Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Ալիեւայի հայտարարության մեջ նկարագրվում են «1918թ. արյունալի իրադարձությունները, երբ տասնյակ հազարավոր խաղաղ ադրբեջանցիներ սպանվեցին բացառապես իրենց էթնիկ պատկանելության համար՝ ենթարկվելով ցեղասպանության եւ հայ ազգայնականների ագրեսիվ քաղաքականության»։ «Հայ-բոլշեւիկյան կազմավորումների անդամները ողջ-ողջ այրում էին մարդկանց իրենց տներում, սպանում առանձնակի դաժանությամբ»,-ասվում է հայտարարության մեջ։

Այդ կապակցությամբ Ալիեւան միջազգային հանրությունից եւ հեղինակավոր միջազգային կազմակերպություններից պահանջել է «իրավական-քաղաքական գնահատական տալ պատմության ընթացքում ադրբեջանցիների դեմ հայերի կողմից իրականացված էթնիկ զտումներին եւ ցեղասպանության հանցագործություններին, ճանաչել ցեղասպանությունը եւ աջակցել արդարության ապահովմանը»:    

Այսպիսով, Ադրբեջանի օմբուդսմենը ոչ միայն չի կատարում իր անմիջական գործառույթները գերության մեջ պահվող հայերի, Ադրբեջանից վտարված հայերի իրավունքների պաշտպանության, անցյալ դարավերջին Ադրբեջանում տեղի ունեցած հայերի ջարդերի հեղինակներին եւ իրականացնողներին դատաքննության ենթարկելու համար, այլեւ նպաստում է փաստերի խեղաթյուրմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ