News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Թայվանի վարչակազմի ղեկավար Ցայ Ինվենը ժամանել է Նյու Յորք, հաղորդում է Wall Street Journal թերթը:

«Թայվանի վարչակազմի ղեկավարը չորեքշաբթի ժամանել է Նյու Յորք ՝ ավելի քան երեք տարվա ընթացքում առաջին այցով»,-ասվում է հրապարակման մեջ:

Ինչպես գրում է պարբերականը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին, Ցայի ներկայությունն ԱՄՆ-ում կրում է ոչ պաշտոնական բնույթ եւ տեխնիկապես դիտարկվում է որպես տարանցում։

Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը չորեքշաբթի կայացած ճեպազրույցում սուտ է անվանել այն տեղեկատվությունը, որ Ցայ Ինվենը միայն տարանցմամբ կմեկնի Նահանգներ եւ կոչ է արել Վաշինգտոնին դադարեցնել ցանկացած պաշտոնական հարաբերություններ Թայբեյի հետ:

Մարտի վերջին կղզու վարչակազմի ղեկավարի գրասենյակը հայտնել էր, որ Ցայ Ինվենը Թայվանի պատվիրակության գլխավորությամբ մարտի 29-ին ԱՄՆ տարածքով կմեկնի Գվատեմալա եւ Բելիզ:  

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ